21:35 17 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.37
  • GBP636.68
  • EUR563.47
  • RUB7.69

Սյուժեներ

  • Last update: 10:58 17.07.2018
    10:58 17.07.2018
  • Северный проспект. Ереван
    Last update: 08:13 17.07.2018
    08:13 17.07.2018

    Եղանակը Հայաստանում

    Sputnik Արմենիան ամեն օր ներկայացնում է օդերևութաբանների կանխատեսումները։ Յուրաքանչյուր առավոտ կարող եք այցելել մեր կայք և տեղեկանալ, թե ինչ եղանակ են կանխատեսել մասնագետները տվյալ օրվա համար։

  • Генрих Мхитарян
    Last update: 15:10 16.07.2018
    15:10 16.07.2018

    Հենրիխ Մխիթարյան

    «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ժամանակ առ ժամանակ հայտնվում է լավագույն ֆուտբոլիստների ցանկում, քանի որ հայ մարզիկն ամեն անգամ խաղադաշտ դուրս գալիս իսկապես դիտարժան խաղ է ցուցադրում։

  • ՏԵՏ-Ա-ՏԵՏ
    Last update: 16:39 04.07.2018
    16:39 04.07.2018
  • Манвел Григорян
    Last update: 16:25 02.07.2018
    16:25 02.07.2018

    Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները

    2018 թվականի հունիսի 16-ին Էջմիածնում ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ–լեյտենենտ Մանվել Գրիգորյանին ու տեղի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին, որը հայտնի է «Դոն Պիպո» մականունով։ Երկուսն էլ կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաև զինվորների օգնությունը յուրացնելու մեջ։

  • Флаги Ирана и Армении
    Last update: 18:38 02.06.2018
    18:38 02.06.2018

    Հայաստան–Իրան գործակցություն

    Հայասատան—Իրան համագործակցությունն օր օրի զարգանում է, ընդգրկում բազում ոլորտներ և թևակոխում նոր փուլ։ Sputnik Արմենիան ներկայացնում է Հայաստան–Իրան փոխգործակցության դինամիկան, բարձրաստիճան հանդիպումներն ու փորձագետների դիտարկումներն այդ ամենի մասին։

  • Левон Аронян
    Last update: 10:15 02.06.2018
    10:15 02.06.2018

    Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները

    Լևոն Արոնյանը միջազգային գրոսմայստեր է, 2005-ի աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Բիլբաո–Մեծ սաղավարտի հաղթող, 2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2006-ի և 2007-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002-ի Հայաստանի չեմպիոն։ 2011-ին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու)։ Երկու տարի անընդմեջ` 2005-ին և 2006-ին, մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։ 2013-ի օգոստոսի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ շախմատիստն է (2813)։

  • Армяно-грузинские отношения
    Last update: 20:26 31.05.2018
    20:26 31.05.2018

    Հայաստան–Վրաստան համագործակցություն

    Հայաստանն ու Վրաստանը հարևան պետություններ են։ Նրանց բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Խորհրդային Միության փլուզումից հետո անկախություն ձեռք բերած Հայաստանն ու Վրաստանը շարունակեցին գործակցությունը տարբեր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային։ Պարբերապար պաշտոնական և աշխատանքային փոխայցելություններ են տեղի ունենում 2 երկրների ղեկավարների միջև։ Վրաստանում հայկական մեծ համայնք կա։

  • Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства Армении (24 мая 2018). Еревaн
    Last update: 11:18 23.05.2018
    11:18 23.05.2018

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

    Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975թ. հունիսի 1-ին, Իջևան քաղաքում: Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

    1991-95թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է քաղաքական դրդապատճառներով:

    1992-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ: Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում: 1998-ին հիմնադրել է «Օրագիր» օրաթերթը, որը 1999թ. դատական որոշմամբ փակվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1999-ին նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2012թ.:

    1999-ի օգոստոսին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է մեկ տարի ազատազրկման: Ավելի ուշ՝ միջազգային և Հայաստանի լրագրողական հանրության պահանջով վերաքննիչ դատարանը ազատազրկման ի կատար ածումը հետաձգել է մեկ տարով, ինչի արդյունքում ազատազրկումն ի կատար չի ածվել:

    2007-ին եղել է «Այլընտրանք» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր անդամ: 2007-ի խորհրդարանական ընտրություններում եղել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը, 2008թ. նախագահական ընտրություններում՝ ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:

    2008-ի մարտի 1-ից հետո, լինելով հետախուզման մեջ, մեկ տարի չորս ամիս անցկացրել է ընդհատակում: 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ձերբակալվել և 2010թ. հունվարին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Հայաստանի և միջազգային հանրության կողմից լայնորեն ճանաչվել է որպես քաղբանտարկյալ, խղճի կալանավոր։ Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում՝ ազատ է արձակվել 2011թ. մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ:

    2012-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով: 2012-13թթ. եղել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ:

    2013թ. հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը: 2013-2015թթ. եղել է այդ միավորման կառավարման խորհրդի անդամ, 2015-ից՝ միավորման հենքի վրա ձևավորված համանուն կուսակցության վարչության անդամ:

    2016թ. մայիսին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի հրամանատար:

    2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից։

    2017թ. մայիսից՝ «ԵԼՔ» խորհրդարանական խմբակցության ղեկավար:

    2018թ․ մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսել է «Իմ քայլը» շարժումը, որը նույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության։

    2018թ․ մայիսի 8-ից ՀՀ վարչապետն է։

    Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի:

  • Активисты перед зданием мэрии столицы (16 мая 2018). Ереван
    Last update: 21:00 16.05.2018
    21:00 16.05.2018

    Բողոքի ակցիաներ Երևանում

    Երևանի տարբեր վայրերում բողոքի ակցիաններ են ընթանում: Թեմաները տարբեր են. Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ մարդիկ պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Բաղրամյան պողոտան փակել էին անհատ տաքսիստները, նրանք հանդիպում էին պահանջում որոշ պաշտոնյաների հետ հանդիպում, որպեսզի ներկայացնեն իրենց պահանջները:

    Զինկոմիսարիատի աշխատակիցները օպտիմալացման դեմ են բողոքում, իսկ «Սասնա ծռերի» կողմնակիցներն ուզում են, որ ամբաստանյալները ստորագրությամբ ազատ արձակվեն:

     

  • Заседание НС Армении
    Last update: 13:33 08.05.2018
    13:33 08.05.2018

    ՀՀ վարչապետի ընտրություն

    2018 թ.-ին Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։

    ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն` վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն առաջադրում են վարչապետի թեկնածուներ:

    Ընտրությունները ՀՀ ԱԺ-ում կանցկացվեն մայիսի 1-ին։

    «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին խմբակցությունն առաջադրել է վարչապետի թեկնածու։

    Ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտնել է, որ իր թեկնածուին չի առաջադրի։ «Ծառուկյան» դաշինքն ու Դաշնակցությունը նշել են, որ կաջակցեն «ժողովրդի թեկնածուին»։

     

  • Взрыв в ресторане Бургер кинг в Ереване
    Last update: 21:22 02.04.2018
    21:22 02.04.2018

    Պայթյուն Հյուսիսային պողոտայում

    2018թ.-ի ապրիլի 2-ի երեկոյան Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է լցնովի գարեջրի թթվածնի բալոնը: Պայթյունի հետևանքով 9 մարդ տուժել է: Նրանց մեծ մասն անչափահասներ են: Տուժողներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են, 2-ը՝ Իրանի:

  • Выборы президента Российской Федерации
    Last update: 08:37 18.03.2018
    08:37 18.03.2018

    ՌԴ նախագահական ընտրություններ 2018

    2018թ.-ի մարտի 18-ին Ռուսաստանում նախագահական ընտրություններ են. բացվել է ավելի քան 97 հազար ընտրատեղամաս, որոնցից ավելի քան 400–ը` երկրի սահմաններից դուրս։ Քվեարկության ընթացակարգին հետևում է մոտ 1.5 հազար միջազգային դիտորդ 109 երկրից։ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու։

  • Армен Саркисян
    Last update: 12:03 02.03.2018
    12:03 02.03.2018

    Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը

    Արմեն Սարգսյանը երկար ուղի է անցել` ԵՊՀ դասախոսից մինչև վարչապետ ու «բազմակի» դեսպան։

  • Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская
    Last update: 13:22 29.11.2017
    13:22 29.11.2017

    Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման

    Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի շուրջ ծավալված աղմուկը չի լռում։ Նրանց հարաբերությունների զարգացմանը ուշիուշով հետևում են լրատվամիջոցները։

  • Нелли Даниелян
    Last update: 20:57 23.10.2017
    20:57 23.10.2017
  • Гематологический центр имени Йоляна в Ереване
    Last update: 17:48 02.10.2017
    17:48 02.10.2017

    Կրակոցներ «Արմենիա» հիվանդանոցում

    «Արմենիա» բժշկական կենտրոնում կրակոցներ են հնչել։ Կալանավորված անձը փորձել է փախուստի դիմել հիվանդասենյակից։

  • Мастер-класс театра Тодес для участников шоу Ты супер! Танцы
    Last update: 15:18 30.09.2017
    15:18 30.09.2017

    «Ты супер! Танцы» նախագիծը

    «Ты супер! Танцы» միջազգային մրցույթը, որն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik գործակալությունն ու ռադիոն, միավորել է Ռուսաստանի, ԱՊՀ-ի ու Բալթյան երկրների տարբեր անկյուններում բնակվող տաղանդավոր երեխաներին և նրանց նվիրական երազանքներն իրականացնելու հնարավորություն է տվել։

    «Ты супер! Танцы» միջազգային մրցույթի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 2-ին։ Նախագծին մասնակցում են ավելի քան 140 պատանի պարող 10 երկրից։

  • Референдум в Иракском Курдистане
    Last update: 11:26 26.09.2017
    11:26 26.09.2017

    Քրդստանի անկախության հանրաքվեն

    Սեպտեմբերի 25-ին Իրաքի Քրդստանում անցկացված հանրաքվեին մասնակցածների ավելի քան 93 տոկոսը կողմ է քվեարկել  անկախացմանը։

  • Фаэтон. Гюмри
    Last update: 14:53 24.09.2017
    14:53 24.09.2017