08:13 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Սյուժեներ

Ի՞նչ հանգամանքներ են ստիպում պոլիոմելիտի լրացուցիչ պատվաստումներ իրականացնել

Ստանալ կարճ հղումը
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (75)
243 0 0

Պոլիոմելիտի վերջին դեպքը Հայաստանում արձանագրվել է 1995 թվականին: Այն սուր վարակիչ հիվանդություն է, հարուցիչն ախտահարում է ողնուղեղի գոտկային, որոշ դեպքերում նաև կրծքային հատվածի շարժական եղջյուրները և արդյունքում՝ երեխայի մոտ առաջանում են պարեզներ:

2002 թվականից սկսած Հայաստանը համարվում է պոլիոմելիտից ազատ երկիր, և այս կարգավիճակը պահպանելու համար պետք է պատվաստումների իրականացնումը բավարար մակարդակով ապահովել: Այս մասին Sputnik Արմենիայի «Տետ–ա-տետ» հաղորդման ընթացքում ասում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս պոլիոմելիտի լրացուցիչ պատվաստումների իրականացման համար մի քանի հանգամանքներ են ի հայտ եկել: «Առաջինը, որ ՀՀ-ում բոլոր տարիքային խմբերում դիտվում է պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշների նվազում, այդ թվում նաև պոլիոմելիտի դեմ պատվաստումների: Հատկապես, դա ակնառու է 2 տարեկանների դեպքում և նրանց պատվաստման միջին հանրապետական տարեկան ցուցանիշը 2017 թվականի համեմատ նվազել է 2 տոկոսով և կազմել 92 տոկոս: Սա այն պարագայում, որ նախկինում ունեինք 95 և բարձր ընդգրկվածության ցուցանիշներ: Նույն պատկերը դիտվում է նաև 1 և 6 տարեկանների շրջանում»,–ասում է Գրիգորյանը և նշում հաջորդ պատճառը. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարությամբ է հանդես եկել և հայտարարել, որ Իրանում շրջակա միջավայրի նմուշներում հայտնաբերվել է վայրի պոլիովիրուսը, դա պոլիոմելիտի հարուցիչն է:

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ որոշում է կայացվել 1 լրացուցիչ դեղաչափով 1.5-5 տարեկան երեխաների շրջանում ամրապնդել պոլիոմելիտի նկատմամբ պաշտպանվածությունը, ապահովել ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ իմունիտետ, որպեսզի վիրուսի ներկրման դեպքում տեղային դեպքեր չարձանագրվեն:

Ըստ Գրիգորյանի՝ օրացուցային պատվաստումները մնում են, և 6 տարեկան երեխաները, որոնք պատրաստվում են դպրոց գնալ, 6 տարեկանը լրանալուց հետո, իրենց տարիքին համապատասխան կստանան 5-րդ դեղաչափ պոլիոմելիտի դեմ պատվաստումը: «Երեխաները, որոնց նախատեսված է լրացուցիչ պատվաստումներ անել, դա 3, 4 տարեկան երեխաներն են մինչև 5-ը լրանալը, նրանք այլևս հնարավորություն չեն ունենալու 5-րդ դեղաչափ պոլիոմելիտի դեմ պատվաստանյութ ստանալ, քանի որ քաղաքականության փոփոխություն է լինում, անցում դեպի ինակտիվացված պատվաստանյութի»,-նշում է համաճարակաբանության բաժնի պետը:

Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ 1 լրացուցիչ դեղաչափը դա կաթիլային, բերանային պատվաստում է, իսկ քաղաքականության փոփոխությունը նախատեսում է բերանային պատվաստանյութից արդեն անցում կատարել ներարկումային տեսակի: Օրացուցայինի դեպքում առկա է երկու տիպ` և՛ բերանային, և՛ 6 ամսականում մեկ ինակտիվացված պատվաստում:

Մասնագետը ընդգծում է, որ այս տարվա փետրվարից 1.5 տարեկան երեխաները հնգավալենտի և պոլիոմելիտի բերանային պատվաստումների փոխարեն ստանում են 1 վեցավալենտ պատվաստում, որում ներառված է նաև պոլիոմելիտի այդ ինակտիվացված բաղադրիչը: Այս քաղաքականությունը շարունակական է լինելու և մինչև 1 տարեկան երեխաներն էլ 2020 թվականից անցնելու են այդ տարբերակին:

թեմա:
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (75)
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան

Այլ տեսանյութեր

  • Տետ-ա-տետ - Պավել Ավետիսյան, Աշոտ Փիլիպոսյան,Վահագն Գուրզադյան
    Last update: 19:20 14.05.2019
    19:20 14.05.2019

    «Զորաց քարերը» հնավայր է, ոչ թե աստղադիտարան. գիտնականները հիմնավորում են այս պնդումը

    Գիտնականները Sptutnik Արմենիայի «Տետ–ա–Տետ» հաղորդման շրջանակում խոսել են «Զորաց քարերի» մասին` վստահեցնելով, որ այն աստղադիտարան չէ։

    1754
  • Շրի Լանկա
    Last update: 15:52 22.04.2019
    15:52 22.04.2019

    Պայթյուններ Շրի Լանկայում

    2019թ.–ի ապրիլի 21-ին` Զատիկի տոնին, Շրի Լանկայի տարբեր հյուրանոցներում ու եկեղեցիներում 8 պայթյուն է որոտացել։ Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը տեղի ունեցածի համար պատասխանատվություն դեռ չի ստանձնել, սակայն արդեն հայտնի է, որ դա ծրագրված ահաբեկչություն էր։

    Պայթյունների հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ։ Եվս 500 մարդ տուժել են։ Միջադեպի հետ կապված 24 անձ է կալանավորվել։ ՀՀ ԱԳՆ տվյալներով` զոհերի թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան։

    Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել Շրի Լանկայի ժողովրդավարական սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային:

     

  • «Սպայկա»
    Last update: 12:19 08.04.2019
    12:19 08.04.2019

    «Սպայկա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները

    2019թ.–ի ապրիլի 4-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

    Մամուլի ասուլիսում Ղազարյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ու այն համարում է անհիմն` որակելով որպես հետապնդում։Ըստ ՊԵԿ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքի, 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում «Սպայկա» ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։

    Արդյունքում, ըստ ՊԵԿ–ի, «Սպայկան» պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

    «Սպայկայի» տնօրենի պարզաբանմամբ, նշված 7 մլրդ դրամից 5–ը ԱԱՀ-ն է, որը ժամանակավոր ներմուծման ռեժիմի պարագայում ենթակա է վերադարձման, իսկ մնացած 2 մլրդ–ի պարտավորությունն իրենց չի կարող վերագրվել, քանի որ իրենց ընկերությունը միայն բեռնափոխադրում է իրականացրել, բեռը պատկանել է «Գրինպրոդուկտ» ՍՊԸ–ին։

    «Սօայկայի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ։

     

Գլխավոր թեմաներ