14:50 15 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Սյուժեներ

Ի՞նչ հանգամանքներ են ստիպում պոլիոմելիտի լրացուցիչ պատվաստումներ իրականացնել

Ստանալ կարճ հղումը
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (90)
311 0 0

Պոլիոմելիտի վերջին դեպքը Հայաստանում արձանագրվել է 1995 թվականին: Այն սուր վարակիչ հիվանդություն է, հարուցիչն ախտահարում է ողնուղեղի գոտկային, որոշ դեպքերում նաև կրծքային հատվածի շարժական եղջյուրները և արդյունքում՝ երեխայի մոտ առաջանում են պարեզներ:

2002 թվականից սկսած Հայաստանը համարվում է պոլիոմելիտից ազատ երկիր, և այս կարգավիճակը պահպանելու համար պետք է պատվաստումների իրականացնումը բավարար մակարդակով ապահովել: Այս մասին Sputnik Արմենիայի «Տետ–ա-տետ» հաղորդման ընթացքում ասում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս պոլիոմելիտի լրացուցիչ պատվաստումների իրականացման համար մի քանի հանգամանքներ են ի հայտ եկել: «Առաջինը, որ ՀՀ-ում բոլոր տարիքային խմբերում դիտվում է պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշների նվազում, այդ թվում նաև պոլիոմելիտի դեմ պատվաստումների: Հատկապես, դա ակնառու է 2 տարեկանների դեպքում և նրանց պատվաստման միջին հանրապետական տարեկան ցուցանիշը 2017 թվականի համեմատ նվազել է 2 տոկոսով և կազմել 92 տոկոս: Սա այն պարագայում, որ նախկինում ունեինք 95 և բարձր ընդգրկվածության ցուցանիշներ: Նույն պատկերը դիտվում է նաև 1 և 6 տարեկանների շրջանում»,–ասում է Գրիգորյանը և նշում հաջորդ պատճառը. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարությամբ է հանդես եկել և հայտարարել, որ Իրանում շրջակա միջավայրի նմուշներում հայտնաբերվել է վայրի պոլիովիրուսը, դա պոլիոմելիտի հարուցիչն է:

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ որոշում է կայացվել 1 լրացուցիչ դեղաչափով 1.5-5 տարեկան երեխաների շրջանում ամրապնդել պոլիոմելիտի նկատմամբ պաշտպանվածությունը, ապահովել ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ իմունիտետ, որպեսզի վիրուսի ներկրման դեպքում տեղային դեպքեր չարձանագրվեն:

Ըստ Գրիգորյանի՝ օրացուցային պատվաստումները մնում են, և 6 տարեկան երեխաները, որոնք պատրաստվում են դպրոց գնալ, 6 տարեկանը լրանալուց հետո, իրենց տարիքին համապատասխան կստանան 5-րդ դեղաչափ պոլիոմելիտի դեմ պատվաստումը: «Երեխաները, որոնց նախատեսված է լրացուցիչ պատվաստումներ անել, դա 3, 4 տարեկան երեխաներն են մինչև 5-ը լրանալը, նրանք այլևս հնարավորություն չեն ունենալու 5-րդ դեղաչափ պոլիոմելիտի դեմ պատվաստանյութ ստանալ, քանի որ քաղաքականության փոփոխություն է լինում, անցում դեպի ինակտիվացված պատվաստանյութի»,-նշում է համաճարակաբանության բաժնի պետը:

Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝ 1 լրացուցիչ դեղաչափը դա կաթիլային, բերանային պատվաստում է, իսկ քաղաքականության փոփոխությունը նախատեսում է բերանային պատվաստանյութից արդեն անցում կատարել ներարկումային տեսակի: Օրացուցայինի դեպքում առկա է երկու տիպ` և՛ բերանային, և՛ 6 ամսականում մեկ ինակտիվացված պատվաստում:

Մասնագետը ընդգծում է, որ այս տարվա փետրվարից 1.5 տարեկան երեխաները հնգավալենտի և պոլիոմելիտի բերանային պատվաստումների փոխարեն ստանում են 1 վեցավալենտ պատվաստում, որում ներառված է նաև պոլիոմելիտի այդ ինակտիվացված բաղադրիչը: Այս քաղաքականությունը շարունակական է լինելու և մինչև 1 տարեկան երեխաներն էլ 2020 թվականից անցնելու են այդ տարբերակին:

թեմա:
ՏԵՏ-Ա-ՏԵՏ (90)
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան

Այլ տեսանյութեր

  • Տետ-ա-տետ - Իվետա Տոնոյան
    Last update: 13:15 09.09.2019
    13:15 09.09.2019

    «Դեռ սպասում եմ այն մարդուն, որ կկիսի ինձ հետ իմ կյանքի մնացած բոլոր օրերը». Իվետա Տոնոյան  

    Պատգամավորի սիրտն ազատ է, բայց դա չի նշանակում, որ Իվետան անտարբեր է սեփական ընտանիքն ունենալու հարցի նկատմամբ:

    296
  • «Հանրապետական» մարզադաշտ
    Last update: 17:42 05.09.2019
    17:42 05.09.2019

    Հայաստան - Իտալիա ֆուտբոլային հանդիպում

    Սեպտեմբերի 5–ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպայի 2020թ.–ի առաջնության ընտրական փուլում իրենց ուժերը կփորձեն Հայաստանի և Իտալիայի ֆուտբոլի հավաքականները։ Երկրպագուները մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ էին սպասում խաղին։ Դա է վկայում նաև այն փաստը, որ մինչ խաղի օրը բոլոր տոմսերն արդեն վաճառված էին, իսկ «սև շուկայում» 1000 դրամանոց տոմսը կարելի էր ձեռք բերել 10–20 հազարով։

    Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Իտալիայի հետ խաղից առաջ հետևյալն է.

    Դարպասապահներ
    Արամ Հայրապետյան, «Ուրարտու», Անատոլի Այվազով «Ուրարտու», Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)։

    Պաշտպաններ
    Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ», Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ», Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան», Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան, Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս), Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան), Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)։

    Կիսապաշտպաններ
    Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա», Արտակ Եդիգարյան, «Փյունիկ», Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ», Էրիկ Վարդանյան, «Փյունիկ», Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ», Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա), Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ», (Անգլիա), Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս), Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)։

    Հարձակվողներ
    Արթուր Միրանյան «Փյունիկ», Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան), Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ», (Գերմանիա), Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան)։

     

  • Ամուլսար
    Last update: 12:47 21.08.2019
    12:47 21.08.2019

    Ամուլսարի հանքի շահագործումը և «Լիդիան Արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը

    Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

    Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։

    Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն իրականացվեց, որի արդյունքները հրապարակվեցին օգոստոսի 14-ին։

    Ամուլսարի փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։ Նրանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու փաստեր ձեռք չեն բերվել։

    Քննչական մարմնի այս հայտարարությունը նոր կրքեր է բորբոքել Ամուլսարի հանքշահագործման դեմ պայքարող բնապահպանների շրջանում։ Ակտիվիստները Ջերմուկում բողոքի ակցիաների նոր ալիք էին սկսել։

     

  • Ռադիովոյաժ
    Last update: 18:09 30.07.2019
    18:09 30.07.2019

Գլխավոր թեմաներ