19:28 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Սյուժեներ
  • Ռադիովոյաժ
    Last update: 18:09 30.07.2019
    18:09 30.07.2019
  • Sputnik զրույց - Գայանե Գաբրիելյան
    Last update: 22:15 29.07.2019
    22:15 29.07.2019

    «Պետական գնումների համակարգում կտրուկ փոփոխություններ պետք չեն». Գայանե Գաբրիելյան

    Գայանե Գաբրիելյանի խոսքով` «հին Հայաստանում» պետական գնումների համակարգն այդքան էլ վատը չէր և այն կտրուկ փոփոխությունների չպետք է ենթարկել։

    188
  • Акция протеста против ЛГБТ пропаганды в Армении перед Домом Правительства (22 ноября 2018). Еревaн
    Last update: 17:15 29.07.2019
    17:15 29.07.2019

    Ստամբուլյան կոնվենցիա

     

    Ստամբուլի կոնվենցիա (կամ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան») կնքվել է 2011թ.–ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետություններից կոնվենցիան վավերացրել են 34-ը, ստորագրել` 11-ը, այդ թվում՝ Հայաստանը։ Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել այն, իսկ Բուլղարիան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել։

    Հիշեցնենք` Կանանց ու ընտանեկան բռնության կանխարգելման կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) վավերացման գործընթաց սկսելուց առաջ Հայաստանի կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով` դրա վերաբերյալ հատուկ կարծիք ստանալու համար:

     

  • Տետ-ա-տետ - Սվետլանա Գրիգորյան (22.05.2019)
    Last update: 16:32 09.06.2019
    16:32 09.06.2019

    Ի՞նչ հանգամանքներ են ստիպում պոլիոմելիտի լրացուցիչ պատվաստումներ իրականացնել

    Պոլիոմելիտի վերջին դեպքը Հայաստանում արձանագրվել է 1995 թվականին: Այն սուր վարակիչ հիվանդություն է, հարուցիչն ախտահարում է ողնուղեղի գոտկային, որոշ դեպքերում նաև կրծքային հատվածի շարժական եղջյուրները և արդյունքում՝ երեխայի մոտ առաջանում են պարեզներ:

    296
  • Տետ-ա-տետ - Պավել Ավետիսյան, Աշոտ Փիլիպոսյան,Վահագն Գուրզադյան
    Last update: 19:20 14.05.2019
    19:20 14.05.2019

    «Զորաց քարերը» հնավայր է, ոչ թե աստղադիտարան. գիտնականները հիմնավորում են այս պնդումը

    Գիտնականները Sptutnik Արմենիայի «Տետ–ա–Տետ» հաղորդման շրջանակում խոսել են «Զորաց քարերի» մասին` վստահեցնելով, որ այն աստղադիտարան չէ։

    1888
  • Շրի Լանկա
    Last update: 15:52 22.04.2019
    15:52 22.04.2019

    Պայթյուններ Շրի Լանկայում

    2019թ.–ի ապրիլի 21-ին` Զատիկի տոնին, Շրի Լանկայի տարբեր հյուրանոցներում ու եկեղեցիներում 8 պայթյուն է որոտացել։ Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը տեղի ունեցածի համար պատասխանատվություն դեռ չի ստանձնել, սակայն արդեն հայտնի է, որ դա ծրագրված ահաբեկչություն էր։

    Պայթյունների հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ։ Եվս 500 մարդ տուժել են։ Միջադեպի հետ կապված 24 անձ է կալանավորվել։ ՀՀ ԱԳՆ տվյալներով` զոհերի թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան։

    Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել Շրի Լանկայի ժողովրդավարական սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային:

     

  • «Սպայկա»
    Last update: 12:19 08.04.2019
    12:19 08.04.2019

    «Սպայկա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները

    2019թ.–ի ապրիլի 4-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

    Մամուլի ասուլիսում Ղազարյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ու այն համարում է անհիմն` որակելով որպես հետապնդում։Ըստ ՊԵԿ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքի, 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում «Սպայկա» ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։

    Արդյունքում, ըստ ՊԵԿ–ի, «Սպայկան» պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

    «Սպայկայի» տնօրենի պարզաբանմամբ, նշված 7 մլրդ դրամից 5–ը ԱԱՀ-ն է, որը ժամանակավոր ներմուծման ռեժիմի պարագայում ենթակա է վերադարձման, իսկ մնացած 2 մլրդ–ի պարտավորությունն իրենց չի կարող վերագրվել, քանի որ իրենց ընկերությունը միայն բեռնափոխադրում է իրականացրել, բեռը պատկանել է «Գրինպրոդուկտ» ՍՊԸ–ին։

    «Սօայկայի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ։

     

  • ԲառCode
    Last update: 20:57 02.04.2019
    20:57 02.04.2019
  • Բողոքի ակցիա
    Last update: 15:34 14.03.2019
    15:34 14.03.2019

    Բողոքի ակցիա Երևանում. ինչո՞ւ են քանդում օպերային հարակից սրճարանները

    Երաևնում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում գտնվող սրճարանների տերերն ու աշխատակիցները բողոքի ակցիայի էին դուրս եկել։ Նրանց կռիվը Երևանի քաղաքապետարանի դեմ է, որը որոշել է ապամոնտաժել Ազատության հրապարակի հարակից սրճարաններն ու ծառեր տնկել այնտեղ։

    Մարդիկ փակել էին Մաշտոց պողոտան և պահանջում էին դադարեցնել սրճարանների ապամոնտաժումը։ Նրանք հայտարարում էին, որ գումար են ներդրել, բարեկարգել և կառուցապատել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց ֆինանսական վնասներ կհասցնի։ Բացի այդ, մեծ մասը գործազուրկ կդառնա։

    Քաղաքապետարանը վստահեցնում է, որ ապամոնտաժման գործընթացն իրականացվում է օրինականության և նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։ Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի` երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։

    Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։ Սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն են սկսել ապամոնտաժել կառույցները՝ կանաչապատման աշխատանքները սկսելու համար։

     

     

  • Пресс-центр Sputnik Армения
    Last update: 16:16 05.03.2019
    16:16 05.03.2019

    Sputnik Արմենիան` արևմտահայերենով

    Սփիւռքի մեր սիրելի ընթերցողներ, Sputnik Արմենիան իր հետաքրքիր հրապարակումները կը մատուցէ արեւմտահայերէնով եւս, որպէսզի աշխարհաբարի արեւմտեան ճիւղի կրողներուն համար աւելի մատչելի դառնան մեր նիւթերը: Սփիւռքի մեր հայրենակիցներ, Sputnik Արմենիան իր հետաքրքիր եւ դիտարժան նիւթերն այսուհետ կը ներկայացնէ նաեւ արեւմտահայերէնով, որպէսզի ատոնք հասանելի ըլլան նաեւ դուրսը ապրող մեր հայրենակիցներուն:

  • Last update: 18:59 25.02.2019
    18:59 25.02.2019
  • Մարզական խաչմերուկ-Ալեքսանդր Թադևոսյան և Արամ Հակոբյան (14.02.19)
    Last update: 11:52 15.02.2019
    11:52 15.02.2019

    Յան Պորտերֆիլդի դերը հայկական ֆուտբոլում. ինչպես նրան հաջողվեց հավատ ներշնչել մարզիկներին

    Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2006-2007 թվականներին մարզած շոտլանդացի Յան Պորտերֆիլդին հաջողվեց համախմբել բոլորին ու հասնել որոշակի հաջողությունների:

    151
  • ՀՀ ԱԺ
    Last update: 17:23 15.01.2019
    17:23 15.01.2019

    7–րդ գումարման Ազգային ժողով

    2018 թվականին դեկտեմբերի 9–ին Հայաստանում կայացան ԱԺ արտահերթ ընտրությունները։ 2019 թվականի հունվարի 4–ին ՀՀ ԿԸՀ–ն հայտարարեց նոր գումարման ԱԺ պատգամավորների ցանկը։ 7–րդ գումարման ԱԺ–ում ամենախոշոր խմբակցությունը «Իմ քայլը» դաշինքն է`Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի կազմում 88 պատգամավոր կա։

    Պատգամավորների քանակով երկրորդ խմբակցությունը «Բարգավաճ Հայաստանն» է` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Կուսակցությունը 26 պատգամավորական աթոռ է ստացել։ Խորհրդարանական եռյակը եզրափակում է Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»։ Այն նոր ԱԺ 18 պատգամավոր կունենա։

     

  • Last update: 17:03 31.12.2018
    17:03 31.12.2018
  • Բիզնեսի դիալեկտիկա
    Last update: 16:52 21.12.2018
    16:52 21.12.2018
  • Last update: 15:16 04.12.2018
    15:16 04.12.2018

    Հայաստանում մարտական ինքնաթիռ է կործանվել

    ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը թռիչքային երթուղի է դուրս եկել դեկտեմբերի 4-ին, 10.06-ին Գյումրու օդանավակայանից։ Ինքնաթիռի հետ կապը կորել է 10.20-ի սահմանում։

    Ինքնաթիռը հայտնաբերվել է Մարալիկի տարածաշրջանում, լեռներում։ Հայտնի է, որ կործանման հետևանքով մահացել են օդաչուները՝ փոխգնդապետ Արմեն Բաբայան ու մայոր Մովսես Մանուկյանը։

  • Սպիտակի երկրաշարժ. 1988
    Last update: 23:51 02.12.2018
    23:51 02.12.2018

    Սպիտակի երկրաշարժ. 1988թ.

    1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը(Գյումրի), Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։

    Երկրաշարժի գոտում շարքից դուրս եկան ջերմամատակարարման, էներգամատակարարման բոլոր համակարգերը, կապի, տրանսպորտի և կենցաղսպասարկման ծառայությունները։ Ավերվեց ավելի քան 170 արդյունաբերական ձեռնարկություն։ Ծանր վնաս կրեց գյուղատնտեսությունը, քանդվեցին անասնապահական շինությունները, ոչնչացավ անասունների մեծ մասը։ Շարքից դուրս եկավ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող 80 ձեռնարկություն:

    Տարերային աղետը հանրապետության ժողովրդական տնտեսությանը հասցրեց ավելի քան 13 մլրդ ռուբլու վնաս։ Պաշտոնական նվազեցված տվյալներով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, բայց իրականում այն անցնում էր 35 հազարից։ Անօթևան դարձավ 530 հազարը։

  • Ինտերակտիվ Լուսինե Մկրտչյանի հետ
    Last update: 16:34 10.11.2018
    16:34 10.11.2018