15:57 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD515.68
  • GBP725.87
  • EUR625.16
  • RUB7.18
Սյուժեներ

Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի բաժանությունը

Հայտնի հումորիստներ Ելենա Ստեպանոնկոյի և Եվգենի Պետրոսյանի ամուսնալուծության մասին հայտնի է դարձել 2018թ.-ի օգոստոսի 3-ին։ Ստեպանենկոն դատարան է դիմել Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքը կիսելու համար։

ԶԼՄ-ների տվյալներով` արտիստների ունեցվածքը, չհաշված հնաոճ թանկարժեք իրերը, մոտ 1 մլրդ ռուբլի է կազմում։ Մոսկվայում 5 բնակարան, 4-հարկանի առանձնատուն քաղաքից դուրս` Օդինցովսկի շրջանում, հնաոճ թանկարժեք իրերի հավաքածու, ավտոմեքենաներ և այլ արժեքավոր իրեր` այդ ամենը սակարկության առարկա է դառնալու։

Հայտնում են, որ ամուսնալուծության պատճառը 72-ամյա Եվգենի Պետրոսյանի և նրա 29-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի սիրավեպն է։ ԶԼՄ-ները և սոցցանցերի օգտատերերը արդեն խոսում են այս պատմության և «Արմեն Ջիգարխանյանի և երիտասարդ դաշնակահարուհի Վիտալինայի» պատմության նմանության մասին

 

Բեռնել ավելին