11:32 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Հայաստան

Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

2020 թվականի հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանական կողմը կրկնել է հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել է հայկական կողմից և հետ շպրտվել`կորուստներ տալով: