01:12 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Սյուժեներ

Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու Իրանի և ԱՄՆ–ի հակամարտությունը

2020 թ.–ի հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Սուլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ։ Վաշինգտոնում համարում են, որ նրանք առնչություն ունեն 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա իրագործված հարձակման հետ։

62-ամյա գեներալ Ղասեմ Սուլեյմանին սպանվել էր։

Սուլեյմանիին ազգային հերոսի պես են հուղարկավորել։ Նման արարողություն երկրում չէր եղել 1989 թվականից ի վեր, երբ հողին էին հանձնել այաթոլա Խոմեյնիին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար ամերիկացիներից վրեժ լուծելու գործողության մեկնարկի մասին։