17:37 22 մայիսի 2018
Ուղիղ եթեր
թեմա
Սյուժեներ

ՀՀ վարչապետի ընտրություն

2018 թ.-ին Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։

ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն` վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն առաջադրում են վարչապետի թեկնածուներ:

Ընտրությունները ՀՀ ԱԺ-ում կանցկացվեն մայիսի 1-ին։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին խմբակցությունն առաջադրել է վարչապետի թեկնածու։

Ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտնել է, որ իր թեկնածուին չի առաջադրի։ «Ծառուկյան» դաշինքն ու Դաշնակցությունը նշել են, որ կաջակցեն «ժողովրդի թեկնածուին»։