17:20 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Սլավոնական գրականության օրը Երևանում նշվել է երթով և ֆլեշմոբով

Ստանալ կարճ հղումը
0 0 0

Սլավոնական գրականության և մշակույթի օրը երկուշաբթի Երևանում նշվել է երթով և ֆլեշմոբով

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Սլավոնական գրականության օրն է նշվել Երևանում երթով և ֆլեշմոբով։

Երթն անցկացվել է Երևանի կենտրոնական փողոցներով` մեկնարկելով Մոսկվայի տնից։  Այն գլխավորել են Երևանի Ստանիսլավսկու անվան արտիստները` Կիրիլի և Մեֆոդիի` սլավոնական գրի ստեղծողների կերպարներով։

Թատրոնի մյուս արտիստները` Ալեքսանդր Պուշկինի և Լև Տոլստոյի կերպարներով, անցորդներին պատմել են տոնի նշանակության մասին և ռուսերեն լեզվով գեղարվեստական գրականություն բաժանել։

Երևանցիներին գրքեր են բաժանել նաև աշակերտները, ինչպես նաև Երևանում Մոսկվայի տան աշխատողները։ Երթն ավարտվել է  Հյուսիսային պողոտայում «Քաղաքի խորհրդանշական բանալի» հուշարձանի մոտ։

«Հայաստանում մենք Սլավոնական գրականության օրն անցկացնում ենք առաջին անգամ և շատ ենք ուզում, որ այդ միջոցառումը հետաքրքրի Երևանի բոլոր բնակիչներին։ Միջոցառման նպատակը ռուսաց լեզվի և մշակույթի զանգվածային դարձնելն է հայ հասարակությունում»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Կարինե Թութունջյանը։

Ըստ նրա` ռուսալեզու գրականության բաժանումը հիանալի գաղափար է, քանի որ յուրաքանչյուրը, ով գիրք է ստացել, անպայման կբացի և կնայի այն տուն վերադառնալուն պես, և դրանով իսկ կարելի է ընթերցանության նկատմամբ սեր սերմանել։

«Միջոցառումն ուղղված է ոչ միայն ռուսաց լեզուն զանգվածային դարձնելուն, այլ գրքի նկատմամբ առհասարակ վերաբերմունքը փոխելուն։ Կատարյալ իմանալով մայրենի լեզուն` պետք է նաև ուսումնասիրել հարևան երկրների և այլ օտար լեզուներ, քանի որ հենց դրանց իմացությունն է հաջողության ուղին»,– նշեց Թութունջյանը։

Միջոցառման կազմակերպիչն է Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային–գործարար կենտրոնը` Մոսկվայի կառավարության և Մոսկվայի արտաքին տնտեսական ու միազգային կապերի բաժնի ֆինանսական օժանդակությամբ։

Սլավոնական գրականության և մշակույթի օրը նշվում է ամեն տարի մայիսի 24–ին ամբողջ Ռուսաստանում, ինչպես նաև այլ երկրներում։ Տոնակատարություններն անցկացվում են սրբեր Կիրիլի և Մեֆոդիի պատվին։ Հենց նրանք են 863 թվականին կազմել սլավոնական այբուբենը, ինչը սկիզբ է դրել ռուսական մշակույթի և գրականության զարգացմանը։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ