16:59 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

ԱՄՆ–ում մահացել է Ուիթնի Հյուսթոնի դուստրը. նկարահանումներ հոսպիսի տարածքից

Ստանալ կարճ հղումը
7 0 0
(1:11 / 3.15Mb / просмотров видео: 82)
© Ruptly.

Հայտնի ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստր Բոբի Քրիստինա Բրաունը երկարատև կոմայի մեջ մնալուց հետո կիրակի վախճանվել է 22 տարեկան հասակում։ Դիտեք Ատլանտայում հոսպիսի մոտ արված կադրերը, որտեղ աղջիկը գտնվում էր շուրջ կես տարի։

ԱՄՆ–ի Ջորջիա նահանգի Ատլանտայի հոսպիսի բժիշկները արհեստականորեն պահպանում էին Բոբի Քրիստինայի կյանքը գրեթե վեց ամիս, սակայն նրա վիճակը շարունակվում էր վատանալ։  Ինչպես հայտնում է Ruptly գործակալությունը, հայտնի երգչուհու աղջիկը մահացել է 22 տարեկան հասակում, կիրակի երեկոյան։
 
Մեկ ամիս առաջ Բոբի Քրիստինայի հարազատները որոշել էին ընդհատել բուժումը, երբ բժիշկները խոստովանել էին, որ իրենք անզոր են որևէ բան անել, հայտնում է  TMZ պորտալը։
 
Ուիթնի Հյուսթոնի աղջկան հունվարի 31–ին անգիտակից հայտնաբերել էին լոգարանում։ Ոստիկանական փորձագետների կարծիքով, նա ջրի տակ է մնացել երկուսից հինգ րոպե։ Այդ պահին շտապօգնության  բժիշկները կարողացել են աղջկան գիտակցության բերել, սակայն հետո նա այդպես էլ դուրս չի եկել կոմայից։

Բոբի Քրիստինան Հյուսթոնի և R&B հայտնի կատարող Բոբի Բրաունի դուստրն է։  Հայտնի է, որ երգչուհին, որը 2012 թվականի փետրվարի 12-ին մահացել է թմրանյութերի չարաշահման պատճառով Բևերլի Հիլզի Beverly Hilto հյուրանոցային համարի լոգարանում, իր ողջ կարողությունը կտակել էր միակ դստերը։

Գլխավոր թեմաներ