15:12 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Ռեյունյոնում մասնագետները զննել են բեկորը, որը նման է Boeing 777–ի հատվածին

Ստանալ կարճ հղումը
307 0 0
© Ruptly.

Հնդկական օվկիանոսի Ռեյունյոն ֆրանսիական կղզում գտել են անհայտ ինքնաթիռի թևի բեկոր։ Մասնագետների ենթադրությամբ` բեկորը կարող է լինել 2014թ.–ին անհետացած մալայզիական Boeing-777–ի հատված

Ոստիկանության մասնագետ Դոմինիկ Ռիզեն հինգշաբթի BFMTV–ի եթերում հայտարարել է, որ Boeing ընկերությունը նույնականացրել է գտնված բեկորը որպես Boeing 777 ինքնաթիռի հատված։ Միաժամանակ, ինչպես նշել է Ռիզեն, առայժմ անհնար է որոշել, թե արդյոք գտածոն կորած մալայզիական ինքնաթիռի հատված է։
 
Չորեքշաբթի Հնդկական օվկիանոսի Ռեյունյոն ֆրանսիական կղզում գտել են անհայտ ինքնաթիռի թևի բեկոր։ Այդ մասին ավելի վաղ հաղորդել է Ֆրանս Փրես գործակալությունը` հղում անելով աղբյուրներին։ Գործակալության տվյալներով` տեղի մասնագետներն առաջադրել են բեկորի ծագման երեք վարկած. բեկորը կարող է պատկանել 2006թ.–ին կղզու ափերի մոտ վթարի ենթարկված երկշարժիչանի ինքնաթիռին, 2014թ.–ին կորած մալայզիական Boeing–ին կամ յեմենական A310–ին, որը 2009թ.–ի հունիսին վթարի է ենթարկվել Կոմորյան կղզիների մոտ։

 Մալայզիան հատվածները գտնելու շրջան է ուղարկել իր փորձագետներին։ Հետաքննությանը միացել է նաև Ավստրալիան։
 
2014թ.–ի մարտի 8–ի գիշերը Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200 օդանավը, որն իրականացնում էր MH370 չվերթը Կուալա Լումպուրից Պեկին, 227 ուղևորներով և անձնակազմի 12 անդամներով, ներառյալ զբոսաշրջիկներ Ռուսաստանից, անհետացել է ռադարների էկրաններից։ Ենթադրվում է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հնդկական օվկիանոսի հարավային մասում։



Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ