23:11 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Նովոսիբիրսկի կենդանաբանական այգում տնային կատուն մայրություն է անում լուսանին

Ստանալ կարճ հղումը
14910
(1:02 / 6.44Mb / просмотров видео: 319)
© Ruptly.

Նովոսիբիրսկի կենդանաբանական այգում ամենասովորական տնային կատուն որդեգրել է փոքրիկ սիբիրյան լուսանին։ Դիտեք տեսանյութում, թե ինչպես է նոր ընտանիքը ժամանակ անցկացնում և ինչպես է խորթ մայրիկը հոգ տանում ձագուկի նկատմամբ

Նովոսիբիրսկի կենդանաբանական այգում էգ լուսանը հրաժարվել է սեփական ձագուկից։ Փոքրիկ նորածին Նիկան շատ թույլ տեսք ուներ։ Կենդանաբանական այգու ներկայացուցիչների խոսքերով` բնության մեջ հազվադեպ չեն դեպքերը, երբ կենդանիները հրաժարվում են սեփական զավակներից։ Քանի որ նորածին ձագուկին շտապ նոր մայրիկ էր հարկավոր, այգու աշխատակիցներից մեկը որոշեց խորթ մայրիկի դերում փորձել իր տնային կատվին, որը նոր էր ձագուկներ ունեցել։

Փորձարկումը հաջողությամբ պսակվեց ։ Կատուն ընդունեց փոքրիկ լուսանին և սկսեց կերակրել։

Սա առաջին դեպքը չէ Նովոսիբիրսկի կենդանաբանական այգում, երբ տնային կատուն խորթ մայր է դառնում այգում ծնված ձագուկների համար։ Այգու ներկայացուցիչների խոսքերով`այս տարի մեկ այլ կատու կերակրում էր փոքրիկ կզաքիսներին։

Գլխավոր թեմաներ