10:19 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Գրոհայինները նահանջում են` Կոնաշենկովը Սիրիայի հակաահաբեկչական գործողության մասին

Ստանալ կարճ հղումը
508 0 0
© Ruptly.

ՌԴ ՌՏՈՒ մարտական ավիացիայի թռիչքների ինտենսիվությունը նախորդ օրվա ընթացքում նվազել է, նշել է Պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը` հինգշաբթի ելույթ ունենալով Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով` դա կապված է սիրիական բանակի ակտիվ գրոհի հետ, ինչի հետևանքով կատարվում է ահաբեկչական միավորումների հետ շփման գծի վերափոխումը։

«Գրոհայինները նահանջում են` փորձելով զինել դիրքային նոր շրջաններ և ընթացքում փոխելով զինամթերքով, սպառազինությամբ և նյութական միջոցներով զինման գործող լոգիստիկ համակարգը»,– ասել է Կոնաշենկովը։

Ռուսական ռազմական գերատեսչության ներկայացուցիչը նաև պատմել է, որ նախօրեին անցկացվել է Սիրիայի վրայով ռուսական կողմի և ԱՄՆ–ի գլխավորած կոալիցիայի միջև թռիչքների անվտանգության ապահովման հնարավոր պայմանավորվածության համաձայնեցման հերթական ռաունդը։

«Նշում ենք ապագա փաստաթղթի ուղղությամբ առանցքային ուղղություններով մերձեցումը։ Համաձայնեցվել է կողմերի հետագա գործողությունների կարգը»,– ասել է նա։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ