12:16 22 մայիսի 2018
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Զինվորականները լրագրողներին թարմ հաց են հյուրասիրում

Ստանալ կարճ հղումը
73 0 0
© Ruptly .

Տասներկու երկրից ժամանած լրագրողների խումբը նոյեմբերի 11–ին այցելել է Լաթաքիայի մոտ գնվող «Հմեյմիմ» ավիաբազա։ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի` գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքով` շրջայցին եվրոպական, ասիական և ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ են մասնակցել։
 
«Մեր արտասահմանյան գործընկերներին զարմացրել են օդաչուների պրոֆեսիոնալիզն ու բազայի ենթակառուցվածքը»,– ասել է Կոնաշենկովը։
 
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ «Հմեյմիմ» ավիաբազայում սա առաջին շրջայցը չէ։ Նա հայտնել է, որ զինվորականները լրագրողներին են ներկայացրել «անօդաչու թռչող սարքերի օբյեկտիվ տեսահսկողության տվյալները»։
 
Սեպտեմբերի 30–ից Ռուսաստանը նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է Սիրիայում ավիահարվածներ հասնել «Իսլամական պետության» օբյեկտներին։ Այս ընթացքում օդային–տիեզերական ուժերն ահաբեկիչներին ավելի քան 2 հազար հարված են հասցրել։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ