13:12 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Սիրիայում կործանված Սու-24-ի օդաչուի առաջին հարցազրույցը

Ստանալ կարճ հղումը
59 0 0
© RIA Novosti.

Սու-24-ի վթարից փրկված օդաչուն լրագրողներին պատմել է, թե ինչպես է անցել ռմբակոծիչի վերջին թռիչքը և հայտարարել է, որ բացառում է Թուրքիայի օդային տարածքը խախտելու պնդումները

«Ամբողջ մեր թռիչքը լիովին վերահսկվում էր: Ես հիանալի տեսնում էի` որտեղ է սահմանը և որտեղ ենք մենք: Թուրքիայի սահման դուրս գալու վտանգ անգամ չկար», — ընդգծել է կործանված ինքնաթիռի օդաչուն:

Նա նշել է, որ անձնակազմը շատ լավ էր ուսումնասիրել այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել աղետը։
«Իհարկե, մենք բազմաթիվ ռազմական թռիչքներ ենք իրականացրել այդ ուղղությամբ և տեղանքը հինգ մատի պես գիտենք: Մարտական խնդիրներն իրականացվում էին և նույն երթուղով վերադառնում էին ավիակայան: Ես` որպես շտուրման, գիտեմ բոլոր բարձունքները: Կարող եմ կողմնորոշվել նույնիսկ առանց սարքերի», — ասել է զինվորականը:

Նոյեմբերի 24-ին՝ երեքշաբթի, Սիրիայում ռուսական Սու-24 ռմբակոծիչ էր վթարի ենթարկվել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խոցվել է սիրիական տարածքում թուրքական F-16-ի կողմից և ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահն այս դեպքը «թիկունքից հասցված հարված» էր որակել։
ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնել էր, որ խոցված Սու-24-ը Թուրքիայի սահմանը չի հատել և դա ապացուցվում է սիրիական հակաօդային պաշտպանության տվյալներով։ Թուրքիան պնդում է, որ ռուսական ինքնաթիռը խախտել է օդային տարածքը։

 

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ