06:22 24 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Sputnik Արմենիան գործարկել է Sputnik. Ընթերցում նախագիծը

Ստանալ կարճ հղումը
47430
(0:39 / 3.89Mb / просмотров видео: 189)
© Sputnik. Արամ Ներսեսյան

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. Sputnik մամուլի ծառայություն. Sputnik Արմենիա լրատվական գործակալությունն ու ռադիոկայանը Sputnik բանաստեղծական նախագիծը գործարկել է պորտալի հայերեն ու ռուսերեն էջերում։

Հայ հայտնի հասարակական, քաղաքական ու մշակութային գործիչները կընթերցեն հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունները։

Sputnik Աբխազիան նախաձեռնությունը փոխանցել է Sputnik Արմենիային։ Հայաստանում նախագծին մեկնարկ է տվել Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն. նա ընթերցել է Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։



«Sputnik. Ընթերցում նախագիծն արդեն անցկացվել է չորս երկրի խմբագրություններում, և հերթն այժմ Հայաստանինն է։ Նախագծի նպատակը տարբեր մշակույթներին ու ազգերին հզոր պոեզիայի շուրջ համախմբելն է` միջազգային երկխոսության համար կամուրջ ստեղծելով։ Մենք սրտանց ցանկանում ենք, որ նախագծին ակտիվ մասնակցություն ցուցաբերեն մեր կայքի բոլոր ընթերցողները»,– ասել է Դմիտրի Պիսարենկոն։



Պիսարենկոն ավելացրել է, որ իր ընտրած բանաստեղծությունը մեծ ուղերձ ունի, քանի որ ազատությունը ցանկացած ժողովրդի գլխավոր արժեքն է։ Այն ավելի քաղցր է, երբ ձեռք է բերվում մեծ գնով։

Sputnik.Ընթերցում նախագիծը բազմաբևեռ, բազմագույն աշխարհում մարդկանց իրար մոտեցնելն է այնպիսի բանաստեղծական ստեղծագործությունների միջոցով, որոնք հիմնարար արժեքներ են շոշափում` սեր, կյանք, շրջապատող աշխարհի գեղեցկություն։ Նախագիծը մեկնարկել է Sputnik.Ղրղըզստանում 2015 թվականի մարտին։ Ղրղըզստանի գործընկերների նախաձեռնությանն աջակցել է Sputnik. Մոլդովան։ Նոյեմբերին Sputnik. Ընթերցում նախագծին են միացել Sputnik.Աբխազիան և Sputnik.Յուժնայա Օսեթիան։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

Այլ տեսանյութեր

  • ԹԵԺ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴԲԵՋԱՆԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
    Last update: 22:38 23.05.2017
    22:38 23.05.2017

    Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պայքարում են իրանական շուկայից օգտվելու համար

    Իրանի նախագահ Հասան Ռոհանին վերընտրվեց: Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե ինչպիսի խնդիրներ կարող է ունենալ Հայաստանը և ինչպիսի ծրագրեր են կյանքի կոչվելու առաջիկայում, ինչ կարևորություն ունի Հայաստանի համար Իրանի նախագահի անձը: Դիանա Հարությունյանի հյուրը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն է:

    8
  • «Մանչեսթեր Արենան» պայթյունի պահին ու դրան հաջորդած վայրկյաններին
    Last update: 13:30 23.05.2017
    13:30 23.05.2017

    «Մանչեսթեր Արենան» պայթյունի պահին ու դրան հաջորդած վայրկյաններին

    Մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթերի մարզադաշտում, ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 22 մարդ մահացել է, 59–ին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

    32
  • ՌՈՒՍ ԴԻԶԱՅՆԵՐ ՎՅԱՉԵՍԼԱՎ ԶԱՅՑԵՎԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՍՏԱՑԱԾ ԻՐ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
    Last update: 00:10 23.05.2017
    00:10 23.05.2017

    Նորաձևություն ստեղծողները՝ Հայաստանում

    Հայաստանում ընթանում էր նորաձևության շաբաթը՝ լեգենդար Զայցևի մասնակցությամբ: Աշխարհի հայտնի դիզայներները հավաքվել էին Երևանում` մասնակցելու «Նորաձևության շաբաթ» միջոցառմանը, որի բացումը վստահված էր նորաձևության մաեստրո Վյաչեսլավ Զայցևին։ Sputnik Արմենիան հետևել է դեպքերի ընթացքին։

    57
  • ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ
    Last update: 22:58 22.05.2017
    22:58 22.05.2017

    Գործակցություն. Եվրոպան խանդով է վերաբերում, ԵՏՄ-ն՝ ընդլայնում շրջանակը

    ԵԱՏՄ–ն բացառապես տնտեսական համագործակցություն է ենթադրում, սակայն Եվրամիության պատերի ներքո ավելորդ չեն համարում ուշի ուշով հետեւել հետխորհրդային տարածում գլոբալիզացիոն գործընթացներին: Sputnik Արմենիան պարզել է, թե ո՞ւր են հասել այդ գործընթացները և ի՞նչն է առաջնային օրենսդրությունների համապատասխանեցման դաշտում։

    5

Գլխավոր թեմաներ