06:22 24 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Միքայել Պողոսյանը Թումանյան է կարդում Sputnik. Ընթերցում նախագծի համար

Ստանալ կարճ հղումը
129261
(0:34 / 3.45Mb / просмотров видео: 574)
© Sputnik. Արամ Ներսեսյան

Հայտնի դերասան Միքայել Պողոսյանը Sputnik. Ընթերցում նախագծի համար ընտրել է Թումանյանի պոեզիան

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի, Sputnik մամուլի ծառայություն. Sputnik. Ընթերցում նախագծի նոր մասնակիցն է թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր, Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը։ Նա հատված է կարդում Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունից։

«Ողջունում եմ Sputnik. Ընթերցում նախագիծը, որը սմարթֆոնների ժամանակակից աշխարհում հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ հաղորդակցվել հայկական պոեզիային` Հովհաննես Թումանյանի ստեղծագործությանը։ Ականավոր հայ գրողներն ու բանաստեղծները շատ են, սակայն Թումանյանն ինձ համար հատուկ է, քանի որ, իմ կարծիքով, նա մարմնավորում է իսկական հայի կերպարը թե՛ իր ստեղծագործություններում, թե՛ կյանքում։ Նրա ստեղծագործություններն արդիական են նաև այսօր և զարմացնում են իրենց փիլիսոփայական խորությամբ, ինչը մատուցվում է պարզ ու մատչելի լեզվով»,- ասաց Միքայել Պողոսյանը։

Հայաստանում Sputnik. Ընթերցում նախագծի առաջին մասնակիցը Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն էր. նա կարդաց հայտնի հայ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։

Sputnik. Ընթերցում նախագիծը բազմաբևեռ, բազմագույն աշխարհում մարդկանց իրար մոտեցնելու նպատակ ունի այնպիսի ստեղծագործությունների միջոցով, որոնք հիմնարար արժեքներ են քարոզում` սեր, կյանք, շրջապատող աշխարհի գեղեցկություն։ Նախագիծը մեկնարկել է Sputnik. Ղրղըզստանում 2015 թվականի մարտին։

Ղրղըզստանի գործընկերների նախաձեռնությունը շարունակեց Sputnik. Մոլդովան։ Նոյեմբերին Sputnik. Ընթերցում նախագծին միացան Sputnik.Աբխազիան և Sputnik. Հարավային Օսեթիան։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

 

 

Այլ տեսանյութեր

  • ԹԵԺ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴԲԵՋԱՆԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
    Last update: 22:38 23.05.2017
    22:38 23.05.2017

    Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պայքարում են իրանական շուկայից օգտվելու համար

    Իրանի նախագահ Հասան Ռոհանին վերընտրվեց: Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե ինչպիսի խնդիրներ կարող է ունենալ Հայաստանը և ինչպիսի ծրագրեր են կյանքի կոչվելու առաջիկայում, ինչ կարևորություն ունի Հայաստանի համար Իրանի նախագահի անձը: Դիանա Հարությունյանի հյուրը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն է:

    8
  • «Մանչեսթեր Արենան» պայթյունի պահին ու դրան հաջորդած վայրկյաններին
    Last update: 13:30 23.05.2017
    13:30 23.05.2017

    «Մանչեսթեր Արենան» պայթյունի պահին ու դրան հաջորդած վայրկյաններին

    Մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթերի մարզադաշտում, ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 22 մարդ մահացել է, 59–ին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

    32
  • ՌՈՒՍ ԴԻԶԱՅՆԵՐ ՎՅԱՉԵՍԼԱՎ ԶԱՅՑԵՎԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՍՏԱՑԱԾ ԻՐ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
    Last update: 00:10 23.05.2017
    00:10 23.05.2017

    Նորաձևություն ստեղծողները՝ Հայաստանում

    Հայաստանում ընթանում էր նորաձևության շաբաթը՝ լեգենդար Զայցևի մասնակցությամբ: Աշխարհի հայտնի դիզայներները հավաքվել էին Երևանում` մասնակցելու «Նորաձևության շաբաթ» միջոցառմանը, որի բացումը վստահված էր նորաձևության մաեստրո Վյաչեսլավ Զայցևին։ Sputnik Արմենիան հետևել է դեպքերի ընթացքին։

    57
  • ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ
    Last update: 22:58 22.05.2017
    22:58 22.05.2017

    Գործակցություն. Եվրոպան խանդով է վերաբերում, ԵՏՄ-ն՝ ընդլայնում շրջանակը

    ԵԱՏՄ–ն բացառապես տնտեսական համագործակցություն է ենթադրում, սակայն Եվրամիության պատերի ներքո ավելորդ չեն համարում ուշի ուշով հետեւել հետխորհրդային տարածում գլոբալիզացիոն գործընթացներին: Sputnik Արմենիան պարզել է, թե ո՞ւր են հասել այդ գործընթացները և ի՞նչն է առաջնային օրենսդրությունների համապատասխանեցման դաշտում։

    5

Գլխավոր թեմաներ