19:22 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Ռեփեր Միշոն Պարույր Սևակ է կարդում Sputnik.Ընթերցում նախագծի համար

Ստանալ կարճ հղումը
1433150
© Sputnik. Արամ Ներսեսյան

Sputnik.Ընթերցում նախագծի նոր մասնակիցը ռեփեր Միշոն է:

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի, Sputnik-ի մամուլի ծառայություն. Sputnik.Ընթերցում նախագծի նոր մասնակիցը ռեփեր Միշոն է:

«Ողջունում եմ Sputnik Արմենիայի մշակութային նախաձեռնությունը, որը թույլ է տալիս անդրադառնալ պոեզիային՝ նրա ամենատարբեր դրսևորումներով»,- ասաց Միշոն:

«Էստաֆետի համար ես ընտրել եմ Պարույր Սևակի «Պարապություն» («Ձիեր») բանաստեղծությունը: Սևակը բանաստեղծական խոսքի սակավաթիվ վարպետներից է, որը ցնցում է մտքի ճկունությամբ, եզակի աշխարհայացքով և անհուն խորությամբ»,- նշել է Միշոն:

Sputnik Արմենիային Sputnik.Ընթերցում նախագծի էստաֆետը փոխանցել է Sputnik Աբխազիան։ Հայաստանում նախագծին մեկնարկ է տվել Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն. նա ընթերցել է Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։

Նախագծին  մասնակցել է թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր, Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը։ Նա հատված է կարդացել Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունից։

«Sputnik. Ընթերցում նախագիծն արդեն անցկացվել է չորս երկրի խմբագրություններում, և հերթն այժմ Հայաստանինն է։ Նախագծի նպատակը տարբեր մշակույթներին ու ազգերին հզոր պոեզիայի շուրջ համախմբելն է` միջազգային երկխոսության համար կամուրջ ստեղծելով։ Մենք սրտանց ցանկանում ենք, որ նախագծին ակտիվ մասնակցություն ցուցաբերեն մեր կայքի բոլոր ընթերցողները»,- ասել է Դմիտրի Պիսարենկոն։

Պիսարենկոն ավելացրել է, որ իր ընտրած բանաստեղծությունը մեծ ուղերձ ունի, քանի որ ազատությունը ցանկացած ժողովրդի գլխավոր արժեքն է։ Այն ավելի քաղցր է, երբ ձեռք է բերվում մեծ գնով։

Sputnik.Ընթերցում նախագիծը բազմաբևեռ, բազմագույն աշխարհում մարդկանց իրար մոտեցնելն է այնպիսի բանաստեղծական ստեղծագործությունների միջոցով, որոնք հիմնարար արժեքներ են շոշափում` սեր, կյանք, շրջապատող աշխարհի գեղեցկություն։ Նախագիծը մեկնարկել է Sputnik.Ղրղըզստանում 2015 թվականի մարտին։ Ղրղըզստանի գործընկերների նախաձեռնությանն աջակցել է Sputnik. Մոլդովան։ Նոյեմբերին Sputnik. Ընթերցում նախագծին են միացել Sputnik.Աբխազիան և Sputnik.Յուժնայա Օսեթիան։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

 

 

 

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ