04:16 23 փետրվարի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Հայտնի կինոռեժիսոր Քեշիշյանը Սարոյան կարդաց Sputnik.Ընթերցում նախագծի համար

Ստանալ կարճ հղումը
25120
(1:03 / 6.77Mb / просмотров видео: 119)
© Sputnik. Արամ Ներսեսյան

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի, Sputnik-ի մամուլի ծառայություն. Sputnik.Ընթերցում նախագծի նոր մասնակիցը հայտնի հեռուստա և կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Արմնյուզ» հեռուստաալիքի տնօրեն Հրաչ Քեշիշյանն է։ Նախագծի համար նա ընտրել է ամերիկահայ գրող և դրամատուրգ Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունից մի հատված` նվիրված կինոյի մոգությանը։

«Ես ուրախ եմ, որ մեկնարկեց Sputnik.Ընթերցում նախագիծը` հիանալի մի գաղափարով` դիմել հավերժական արժեքներին, որոնք ընկած են մեծ գրականության հիմքում։ Բանաստեղծական նախագծի ձևաչափում ես ցանկանում եմ պատմել ևս մեկ մշակութային ֆենոմենի` կինեմատոգրաֆի մասին, որի ուժը և էությունն արտահայտված է մեծ գրող Սարոյանի բազմախորհուրդ տողերում»- նշել է Քեշիշյանը։

Հայաստանում Sputnik. Ընթերցում նախագծի առաջին մասնակիցը Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն էր. նա կարդաց հայտնի հայ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։ Նախագծին մասնակցել են նաև հայտնի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Միքայել Պողոսյանը, ով կարդաց Հովհաննես Թումանյանի` իր սիրած բանաստեղծությունը, ինչպես նաև ռեփեր Միշոն, ով ներկայացրեց Պարույր Սևակի ստեղծագործությունը։

Sputnik. Ընթերցում նախագիծը բազմաբևեռ, բազմագույն աշխարհում մարդկանց իրար մոտեցնելու նպատակ ունի այնպիսի ստեղծագործությունների միջոցով, որոնք հիմնարար արժեքներ են քարոզում` սեր, կյանք, շրջապատող աշխարհի գեղեցկություն։ Նախագիծը մեկնարկել է Sputnik. Ղրղըզստանում 2015 թվականի մարտին։

Ղրղըզստանի գործընկերների նախաձեռնությունը շարունակեց Sputnik. Մոլդովան։ Նոյեմբերին Sputnik. Ընթերցում նախագծին միացան Sputnik.Աբխազիան և Sputnik. Հարավային Օսեթիան։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: