04:15 23 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
Տեսանյութեր

Ձյուն, ցեխ և արագություն. Off-Road մրցավազք՝ Ծաղկաձորում

Ստանալ կարճ հղումը
242 0 0
© Sputnik . Արամ Ներսեսյան

Փետրվարի 28–ին Ծաղկաձորում ամենագնացների մրցավազք էր կազմակերպվել։ Փորձառու վարորդներն իրենց 4x4 մեքենաներով մրցում էին, թե ով ավելի արագ ու վարպետորեն կհաղթահարի դժվարանցանելի ճանապարհը։ Մրցույթին նաև Վրաստանից ժամանած վարորդներ էին մասնակցում։

Տարբեր դասի մեքենաներ, մի քանի հարյուր մարդ։ Մրցավազքն ընթանում էր երեք կարգում` ստանդարտ ավտոմեքենաներ, ամենագնացներ` մինչև 2,5 լիտր ծավալի շարժիչով և 2,5 լիտրանոց շարժիչով։ Բայց ոչ բոլորն էին պատրաստ անբարենպաստ եղանակային պայմաններին։

Մրցավազքը պետք է անցկացվեր ձյան մեջ, սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։ Տաք եղանակի պատճառով մրցուղին վերածվել էր ձյունից և ցեխից կազմված զանգվածի, ինչը դուր չեկավ մրցարշավորդներից շատերին։ Այդ ամենին գումարվեց նաև անձրևը։

Երկաթե ձիերի շարքում իր «արտաքինով» աչքի ընկավ Wrangler-ներից մեկը։ Վարորդը մեր հայրենակից Հայկ Հարությունյանն էր, որը համատեղությամբ նաև Հայաստանի էներգետիկայի փոխնախարարն է




Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ