15:41 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը մասնակցում է Sputnik.Ընթերցում նախագծին

Ստանալ կարճ հղումը
199671
© Sputnik. Արամ Ներսեսյան

Երևանի փոխքաղաքապետը կարդում է Եղիշե Չարենցի «Նրբակիրթ Լ.-ին» բանաստեղծությունը

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի- Sputnik-ի մամուլի ծառայություն. Sputnik. Ընթերցում նախագծի նոր մասնակիցը Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն է։ Էստաֆետին մասնակցելու համար նա ընտրել է մեծանուն բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Եղիշե Չարենցի «Նրբակիրթ Լ.-ին» բանաստեղծությունը։

«Կարծում եմ` Չարենցի այս բանաստեղծությունը լիովին արտացոլում է հենց իրեն` հռչակավոր հեղինակին`մեծամիտ ու գոռոզ, ցինիկ ու հպարտ, բայց նաև թախծոտ ու խոհեմ: Այս ստեղծագործությունում առկա է և՛ պոետ-արվեստագետը, և՛ ժամանակի շունչը զգացող խելառը: Ողջունում եմ այս նախագիծը և հավատում, որ այն հնարավորություն կտա ընտրված կամ ցանկություն հայտնած պոեզիայի մատուցողներին այլ կերպ դրսևորվելու կամ իրենց այլընտրանքային կերպը ներկայանալի դարձնելու հասարակությանը»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Հայաստանում Sputnik. Ընթերցում նախագծի առաջին մասնակիցը Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն էր. նա կարդաց հայտնի հայ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։ Նախագծին մասնակցել են նաև հայտնի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Միքայել Պողոսյանը, ով կարդաց Հովհաննես Թումանյանի` իր սիրած բանաստեղծությունը, ինչպես նաև ռեփեր Միշոն, ով ներկայացրեց Պարույր Սևակի ստեղծագործությունը։

Sputnik. Ընթերցում նախագիծը բազմաբևեռ, բազմագույն աշխարհում մարդկանց իրար մոտեցնելու նպատակ ունի այնպիսի ստեղծագործությունների միջոցով, որոնք հիմնարար արժեքներ են քարոզում` սեր, կյանք, շրջապատող աշխարհի գեղեցկություն։ Նախագիծը մեկնարկել է Sputnik–Ղրղըզստանում 2015 թվականի մարտին։

Ղրղըզստանի գործընկերների նախաձեռնությունը շարունակեց Sputnik–Մոլդովան։ Նոյեմբերին Sputnik. Ընթերցում նախագծին միացան Sputnik–Աբխազիան և Sputnik–Հարավային Օսեթիան։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

 

 

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ