04:16 23 փետրվարի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Պատանի երևանցիները մասնակցում են Sputnik.Ընթերցում նախագծին

Ստանալ կարճ հղումը
421 0 0
(0:48 / 5.74Mb / просмотров видео: 175)
© Sputnik. Արամ Ներսեսյան

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik-ի մամուլի ծառայություն. Sputnik Արմենիա լրատվական գործակալությունը և ռադիոն շարունակում է Sputnik.Ընթերցում նախագիծը, որի նոր մասնակիցները Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի N 57 հիմնական դպրոցի աշակերտներն են։ Նրանք նախագծի համար ընտրել են հայ մեծ բանաստեղծներ Համո Սահյանի և Հովհաննես Թումանյանի քառյակները։

«Sputnik.Ընթերցում նախագիծը Երևանի պատանի բնակիչներին հնարավորություն տվեց արվեստի և հասարակական անվանի գործիչների հետ մասնակցել բանաստեղծական արշավին։ Մի նախագիծ, որտեղ հնչում է հզոր հայ պոեզիան, տարիքային կամ սոցիալական սահմանափակումներ չունի, այն հնարավորություն է տալիս ծանոթ տողերը լսել նորովի, հզոր խթան է պոեզիայի տարածման համար ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ասաց դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը։

Հայաստանում Sputnik. Ընթերցում նախագծի առաջին մասնակիցը հայտնի լրագրող Դմիտրի Պիսարենկոն էր. նա կարդաց ականավոր գրող Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։ Նախագծին մասնակցել են նաև անվանի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Միքայել Պողոսյանը, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, հեռուստա և կինոռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, ռեփեր Միշոն։

Sputnik. Ընթերցում նախագիծը բազմաբևեռ, բազմագույն աշխարհում մարդկանց իրար մոտեցնելու նպատակ ունի այնպիսի ստեղծագործությունների միջոցով, որոնք հիմնարար արժեքներ են քարոզում` սեր, կյանք, շրջապատող աշխարհի գեղեցկություն։ Նախագիծը մեկնարկել է Sputnik Ղրղըզստանում 2015 թվականի մարտին։

Ղրղըզստանի գործընկերների նախաձեռնությունը շարունակեց Sputnik Մոլդովան։ Նոյեմբերին Sputnik. Ընթերցում նախագծին միացան Sputnik Աբխազիան և Sputnik Հարավային Օսեթիան։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: