04:17 23 փետրվարի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Sputnik Արմենիան ավարտեց Sputnik.Ընթերցում բանաստեղծական նախագիծը

Ստանալ կարճ հղումը
40340
(1:03 / 6.83Mb / просмотров видео: 206)
© Sputnik. Արամ Ներսեսյան

Sputnik Արմենիան Sputnik.Ընթերցում բանաստեղծական նախագիծն ավարտեց յուրահատուկ կոչով` Պարույր Սևակի «Խաղաղություն» բանաստեղծությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Sputnik Արմենիան ավարտեց Sputnik.Ընթերցում բանաստեղծական նախագիծը, որը մեկնարկել էր 2016 թվականի փետրվարին։ Նախագծին մասնակցեցին ինչպես իշխանության ներկայացուցիչներ, այնպես էլ արվեստի գործիչներ և երեխաներ։ Նախագիծը եզրափակեց Sputnik Արմենիայի խմբագրակազմը` ներկայացնելով Պարույր Սևակի «Խաղաղություն» ստեղծագործությունը։

Հայաստանում Sputnik. Ընթերցում նախագծին մասնակցեցին անվանի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Միքայել Պողոսյանը, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, հեռուստա և կինոռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, ռեփեր Միշոն, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հիմնական դպրոցի աշակերտները։ Sputnik.Ընթերցում նախագծին աջակցեցին նաև երկրի առաջատար ԶԼՄ-ները` նախագծի մասին տեսանյութեր ցուցադրվեցին Արմնյուզ հեռուստաալիքի եթերում։ Միջազգային լսարանը նախագծի տեսահոլովակները հնարավորություն ունեցավ դիտելու «Մեդիա Գրուպ» ընկերության «ՊանԱրմենիան» արբանյակային հեռարձակման միջոցով։

«Խաղաղության, ինչպես նաև սիրո և ընկերության թեմաներին գրողներն ու բանաստեղծները միշտ են անդրադարձել։ Խորհրդանշական է, որ Sputnik Արմենիայի խմբագրությունն ավարտում է նախագիծը Պարույր Սևակի «Խաղաղություն» ստեղծագործությամբ, որի տողերում բանաստեղծն արծարծել է բարու և արարման գաղափարը», — ընդգծեց Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն։

Sputnik. Ընթերցում նախագիծը բազմաբևեռ, բազմագույն աշխարհում մարդկանց իրար մոտեցնելու նպատակ ունի այնպիսի ստեղծագործությունների միջոցով, որոնք հիմնարար արժեքներ են քարոզում` սեր, կյանք, շրջապատող աշխարհի գեղեցկություն։ Նախագիծը մեկնարկել է Sputnik Ղրղըզստանում 2015 թվականի մարտին։ Ղրղըզստանի գործընկերների նախաձեռնությունը շարունակեց Sputnik Մոլդովան։ Նոյեմբերին Sputnik. Ընթերցում նախագծին միացան Sputnik Աբխազիան և Sputnik Հարավային Օսեթիան։

Sputnik Արմենիան Sputnik.Ընթերցում նախագիծն ավարտելով` էստաֆետը փոխանցեց Sputnik Վրաստանի գործընկերներին։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: