17:30 19 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Երևանի կենտրոնում կրակից ծնվեց երկաթե արջ

Ստանալ կարճ հղումը
1488 0 0
© Sputnik. Դավիթ Գալստյան

Անձրևի պատճառով «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց երկաթե քանդակի բացումը մի փոքր հետաձգվեց: Քանդակը «տեղավորվել» է հսկայական սարդից մի քանի մետր հեռու։

Արջի քանդակի հեղինակն է Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Արա Ալեքյանը: 900կգ մետաղի ջարդոնից հավաքված քանդակն ունի 3 մետր երկարություն և 2,5 մետր բարձրություն:

«Ես ուզում եմ զարդարել իմ քաղաքը: Որպես քանդակագործ` ցանկանում եմ անել այն, ինչ կարող են ձեռքերս: Հիմա մեծ բավարարվածություն եմ զգում երկար աշխատանքից հետո: Իսկ դուր կգա ժողովրդին, թե ոչ, դեռ կտեսնենք»,- ասաց քանդակագործը:

Քանդակը կարող է երկար չմնալ Երևանում, եթե արտասահմանից գնորդ գտնվի: Չնայած դրան՝ երկաթե արջի քանդակագործը հուսով է, որ իր ստեղծագործությամբ կհետաքրքրվեն Հայաստանի արվեստասերները: Ալեքյանի ստեղծած քանդակ-կենդանիները աշխարհի տարբեր երկրներում են, այդ թվում՝ Ռուսաստանում, Բելգիայում, Թուրքիայում, Իտալիայում և Գերմանիայում:

 

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ