02:31 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
Տեսանյութեր

Բյուրականի աստղադիտարանը ցերեկն ավելի տեսարժան է

Ստանալ կարճ հղումը
71420
© Sputnik / Ասատուր Եսայանց

Բյուրականի աստղադիտարան այցելելու համար սահմանված է ժամային երկու էքսկուրսիա`գիշերային և ցերեկային։ Եթե գիշերային այցելուները կարող են դիտել աստղազարդ տիեզերքը, ապա «ցերեկայինները» տեսնում են աստղադիտարանի մյուս հրաշքները

Նելլի Դանիելյան, Sputnik.

Աստղադիտարանի աշխատակցի ուղեկցությամբ, անցնելով հսկա ծառերով ծածկված ծառուղիներով, մենք հասանք խոր ձորով հոսող փոքրիկ գետին։ Մետաղական կամրջով կիրճն անցնելով` մեր ուղեկցորդից հետաքրքրվեցինք, թե որ գետն է խշշում ցածում։

Աստղադիտարանի գիտաշխատող, աստղագետ, գիտությունների թեկնածու Գաբրիել Օհանյանն ասաց, որ գետն անուն չունի։ Ավելին` պարզվեց, որ այն պատմական ժամանակներում Բյուրականում կառուցված արհեստական ջրանցքի միայն մի երակն է, որն այստեղ է հասնում Ամբերդից։

Մեր զրուցակցի խոսքով` Բյուրականի և հարակից գյուղերի գյուղացիներն այս հնագույն ջրանցքից օգտվել են անգամ ԽՍՀՄ-ի տարիներին։ Բայց հիմա այն գրեթե ավերվել է։ Միայն լեռներում է հնարավոր տեսնել ջրանցքից մնացած փայտաշեն խողովակները։

Բյուրականի թաքնված գեղեցկությունը կարող են տեսնել միայն աստղադիտարանի ցերեկային այցելուները, ովքեր թեև զրկվում են աստղազարդ երկինքն աստղադիտակով դիտելու հնարավորությունից, բայց կարող են շրջել աստղադիտարանի տարածքում, անցնել Վիկտոր Համբարձումյանի հիմնած ու նրա ոտքերի տակ տրորված ծառուղիներով ու վայելել Բյուրականի գեղեցիկ բնությունը։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ