13:05 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Տեսանյութեր

Շվիդկոյ. «Կոմիտաս առաջին անգամ լսել եմ Թբիլիսիում»

Ստանալ կարճ հղումը
7310
© Sputnik / Լաուրա Սարգսյան

Կոմիտասի թանգարան–ինստիտուտն այսօր անսովոր մարդաշատ էր։ Լրագրողները Ռուսաստանի Դաշնության նախագահի հումանիտար հարցերով հատուկ խորհրդական Միխայիլ Շվիդկոյի հետ ուսումնասիրում էին տարածքը, ծանոթանում հոգևոր երաժշտության վարպետի բազմակողմանի արվեստին։

Շվիդկոյն ուսումնասիրում էր լուսանկարները, հարցեր տալիս Կոմիտասի կյանքի վիճահարույց էջերի մասին։

«Կոմիտասի երաժշտությունն առաջին անգամ լսել եմ 1965 թվականին Թբիլիսիում, «Մզիուրի» համույթի հիմնադիր Ռաֆայել Ղազարյանի տանը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Շվիդկոյը։

Նա խոստովանեց, որ հին, մաշված նախապատերազմյան ձայնապնակով լսած Կոմիտասի «Հայր մերն» իր վրա մեծ տպավորություն է գործել, հուզել ու ցավ է պատճառել իրեն։

«Հետո ես մի շարք այլ ստեղծագործություններ էլ լսեցի, բայց այդ մաշված ձայնապնակը մնաց հիշողությանս մեջ», — ասաց Շվիդկոյը։

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչն այցի վերջում գրառում թողեց թանգարան-ինստիտուտի հուշամատյանում։

 

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ