14:33 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Հրաժեշտ զենքին. Թե ինչպես են «Սասնա ծռերը» հանձնվում

Ստանալ կարճ հղումը
13111
Police

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբն այսօր՝ հուլիսի 31-ին, որոշեց ցած դնել զենքը, որպեսզի խուսափի հետագա արյունահեղությունից:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Ոստիկանության ներկայացրած տեսանյութում երևում է, թե ինչպես են խմբի անդամները հերթով հանձնվում:

Ավելի վաղ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ սույն թվականի հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:

ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին:

Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է:

 

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ