11:52 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Շենքի 4–րդ հարկից ընկած 5–ամյա աղջնակը վերակենդանացման բաժանմունքում է

Ստանալ կարճ հղումը
63640
© Sputnik. Արամ Ներսեսյան, Գոհար Սարգսյան

Երևանում բարձրահարկ շենքի 4–րդ հարկից երեխա է ընկել։ 5–ամյա աղջնակն Իրանի քաղաքացի է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` մայրը մի քանի րոպեով իջել է հարևանի տուն և միայն ճիչերից հասկացել, որ դուստրը պատշգամբից ընկել է: Այդ դրվագը տեսել է վերևի հարկի հարևանը։

Շտապօգնության մեքենայով փոքրիկ աղջկան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Այնտեղից հայտնեցին, որ աղջկա կենսատու օրգանները վնասված չեն, բայց կան սալջարդեր ու ոտքի կոտրվածք։ Հիվանդանոցում դեպքը գնահատեցին որպես հրաշք, քանի որ աղջիկն ընկել է ասֆալտին, և թափը կոտրող պարան կամ ծառի ճյուղ չի եղել։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ