07:37 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Սահմանին կանգնած զինվորն Ամանորին խաղաղություն է մաղթում

Ստանալ կարճ հղումը
20410
(0:58 / 6.17Mb / просмотров видео: 82)
© Sputnik. Ասատուր Եսայանց, Արամ Ներսեսյան

2017թ-ին հայ զինվորի ամենանվիրական մաղթանքը խաղաղությունն է: Տոնական օրերին տնից հեռու, հայրենիքի սահմանին կանգնած զինվորը խոստանում է՝ հայրենիքի խաղաղությունն անսասան է պահելու:

Հայաստանյան տոնական սեղանների շուրջ ամենահաճախ լսվող մաղթանքը խաղաղությունն է: Սահմանին կանգնած, հայրենիքի անվտանգությունն ապահովող հայ զինվորը ևս չի մոռացվում: Տոնական սեղանների շուրջ նրան մաղթում են անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ:

Sputnik Արմենիան այցելել է Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորներին, լսել ու փոխանցել նրանց շնորհավորանքը:

Երեք որդիների հայր, Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, սերժանտ Սուրեն Խանումյանը տանը հազվադեպ է լինում: Զավակների համար լավագույն նվերը Նոր տարին հոր հետ անցկացնելն է: Հայրը 3 տարի անընդմեջ Ամանորի գիշերը տանը չի եղել: Իսկ այս տարի մարտական հերթապահությունն այնպես է դասավորվել, որ տոնական սեղանի շուրջ Խանումյանների ընտանիքն ամբողջ կազմով նստի:

Իջևանի բնակիչ կապիտան Հրայր Խաչատրյանն ամսվա կեսն անցկացնում է ընտանիքից ու հարազատներից հեռու՝ հայրենիքի սահմանին: Նրա համար տոնական ամենակարևոր մաղթանքը խաղաղությունն է: Ամանորը Հրայր Խաչատրյանն արդեն 5-րդ տարին անընդմեջ դիմավորել է սահմանային տեղամասում՝ զինակից ընկերների հետ:

«Անհոգ եղեք, մենք կանք, մեր սահմանն անառիկ ենք պահում»,- հայրենակիցներին է դիմում Հրայր Խաչատրյանը՝ շնորհավորելով ու 2017թ-ին խաղաղություն մաղթելով:

Այլ տեսանյութեր

  • Սուպերմարկետի աշխատակիցները պատմեցին գիշերային հարձակման մանրամասները
    Last update: 20:28 26.06.2017
    20:28 26.06.2017

    Կողոպտիչը թաքնվել է հանցագործության վայրից առանց ատրճանակի, դիմակի և ձեռնոցի

    «Ծիրանի» սուպերմարկետների ցանցի Նոր Նորքի մասնաճյուղերից մեկում կողոպուտի անհաջող փորձ է արվել։ Մանրամասները պարզելու համար Sputnik Արմենիայի թղթակիցները գնացել են դեպքի վայր։

    642
  • ԿԱՐԿՏԱՀԱՐՎԱԾ ԳՅՈՒՂԵՐԸ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ
    Last update: 16:46 26.06.2017
    16:46 26.06.2017

    Կարկուտը գյուղացու բերքի հետ հույսն էլ տարավ

    Հունիսի 12–ին տեղացած կարկուտի պատճառով Մրգաստանում այս տարի այլևս միրգ չի լինի: Այստեղ այս տարի առատ բերքի էին սպասում, մինչդեռ գեթ մեկ անթերի ծիրան, ընկույզ, խնձոր կամ որևէ պտուղ ու բանջարեղեն չեն հավաքի: Աննա Վարդանյանը եղել է Մրգաստանում և տեղում ծանոթացել գյուղացու խնդիրներին։

    333
  • Բողոքի ակցիա Լոնդոնում
    Last update: 14:39 26.06.2017
    14:39 26.06.2017

    Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ. տուժածներ կան

    Ոստիկանության և ցուցարարների բախումը տեղի է ունեցել Լոնդոնում։ Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանության աշխատակիցներից չորսին տեղափոխել են հիվանդանոց։

    18
  • Սևանա լճում դարերով ապրող իշխանը ոչնչացման եզրին է հայտնվել
    Last update: 09:00 26.06.2017
    09:00 26.06.2017

    Սա Հայաստանն է. ստորջրյա աշխարհի հայ արքայազնը

    Սևանա լճի իշխանը. «իշխան» նշանակում է արքայազն։ «Սա Հայաստանն է» տեսաշարքի հեղինակներ Հովհաննես Հակոբյանն ու Կարեն Բալայանը, ստորգետնյա նկարահանումների հինգ րոպեանոց ակնարկում պատմում են այն մասին, թե ինչպես է այս ձուկը հայտնվել Սևանա լճում և ինչու է այն այսօր գտնվում ոչնչացման եզրին։

    77

Գլխավոր թեմաներ