17:29 19 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Կադրեր Սիրիայի օդանավակայանին հասցված հրթիռային հարվածներից

Ստանալ կարճ հղումը
17 0 0
© Ruptly.

Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ուրբաթ գիշեր «Շայրաթ» սիրիական օդանավակայանի ուղղությամբ հրթիռային հարվածներ են հասցվել։ Պենտագոնի պաշտոնական տեղեկությունների համաձայն`59 հրթիռ է արձակվել։ Դիտեք հարձակման կադրերը։

Ամերիկյան Tomahawk-ի հասցրած հարվածի արդյունքում «Շայրաթ» սիրիական օդանավակայանը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է, հրդեհը դեռ չի մարվել, սակայն այն կվերականգնվի մոտ ժամանակում, հայտնում է Sputnik-ը։

Սիրիական ԶԼՄ-ների տեղեկություններով, հարձակման զոհ է դարձել 5 մարդ, վնասվածքներ է ստացել 7-ը։ «Շայրաթը» գտնվում է Սիրիայի կենտրոնում Հոմս գավառում, համանուն մայրաքաղաքից 40 կմ հարավ-արևելք։ Կայանը «մարտնչում էր» հակամարտության բոլոր վեց տարիների ընթացքում, այստեղ, մասնավորապես, տեղակայված են ռազմական ուղղաթիռները, ՄիԳ-21 ինքնաթիռները, ինչպես նաև չհաստատված տեղեկությունների համաձայն L-36 չեխական ուսումնամարտական ինքնաթիռները։ Ավելի քան 15 մարտական մեքենա։ Օդանավակայանի տարածքում են գտնվում նաև ռազմամթերքի պահեստները, որոնք, սպաների վկայությամբ, առաջին հերթին են ոչնչացվել։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ