14:27 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Թե ինչպես են թուրք ազգայնականները հարձակվում հայերի, քրդերի ու հույների վրա

Ստանալ կարճ հղումը
27 0 0
ARTN

Թուրքիայի նախարար Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԱՄՆ կատարած այցի ժամանակ թուրք ազգայնականները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա։ Բախումների հետևանքով ինը մարդ է վիրավորվել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Հայտնի է նաև, որ կան ձերբակալվածներ։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը պատմել է, որ Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում գտնվող կանաչ տարածքում ցուցարարները խաղաղ ցույց են անցկացրել, երբ փողոցի մյուս կողմից էրդողանամետ ցուցարարները ճեղքել են ոստիկանական պատնեշը և հարձակվել ցուցարարների վրա:

«Մենք երբևէ չէինք պատկերացնի, որ այս տեսակ բռնության կենթարկվենք Ամերիկայի մայրաքաղաքում: Այսպիսի վայրագություն կարող ես ակնկալել Թուրքիայում և այլ բռնապետական երկրներում: Սա անհանդուրժողականության այն տեսակն է, որ տեսնում ենք Թուրքիայում և ահա այն փոխադրվել է այստեղ››,- նշել է Համբարյանը:

 

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ