19:56 29 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Երևան–Թել Ավիվ–Երևան. բիբլիական լեռան լանջերից դեպի Ավետյաց երկիր

Ստանալ կարճ հղումը
3930
(4:13 / 34.12Mb / просмотров видео: 36)
© Sputnik. Լաուրա Սարկիսյան , Կարեն Եփրեմյան

«Armenia» ավիաընկերությունը Հայաստանը «մոտեցրեց» Սուրբ Երկրին։ Ընկերությունը կանոնավոր չթերթեր է գործարկել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայան։ Մայիսի 17–ից սկսած` կարելի է Երևանից Թել Ավիվ հասնել ընդամենը երկուսուկես ժամում։

Կանոնավոր չվերթերն իսկապես մեծ պահանջարկ ունեին, քանի որ Իսրայելում ապրում է մոտ 12 հազար հայ։ Այս չվերթը պատմական հայրենիք տանող կամուրջ կդառնա Իսրայելի տարբեր քաղաքներում ապրող հայերի համար։

Իսրայելցիներին Հայաստանում գրավում է էքստրեմալ զբոսաշրջությունը, իսկ հայերին` Ավետյաց երկրի ուխտագնացության վայրերը։

Այսօրվա Երուսաղեմը դժվար է պատկերացնել առանց հայերի։ Մեր հայրենակիցները կողք կողքի ապրում են հրեաների, մահմեդականների ու քրիստոնյաների հետ։ Նրանք համարում են, որ երկու հայրենիք ունեն, որոնցից մեկը պատմական հայրենիքն է` Հայաստանը, մյուսը հոգևորը` Երուսաղեմը։

Sputnik Արմենիայի թղթակիցները մասնակցել են ԶԼՄ-ների համար կազմակերպված ուղևորությանը և պատմում են Ավետյաց երկրի, Իսրայելի հայերի և չվերթի կարևորության մասին։ Մանրամասները դիտեք տեսանյութում։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ