12:41 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Կարկտահար Երևանը

Ստանալ կարճ հղումը
18533
© Sputnik/ Aram Nersesyan

Հունիսի 12-ի երեկոյան երևանյան փողոցները պատվեցին կարկուտի սպիտակ հատիկներով։ Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրեց մի քանի րոպե տևած կարկուտը, որին գումարվել էին անձրևն ու քամին։

Նշենք, որ այսօր` հունիսի 12-ին, ժամը 16:45-ից մինչև 17:06-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 21 կայանքից Արարատի մարզի Արարատ, Նոյակերտ, Ավշար, Եղեգնավան, Լուսառատ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2327 կրակոց:

Հունիսի 12-ին, ժամը 16:05-ից մինչև 16:30-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 8 կայանքից Լոռու մարզի Լեջան, Ագարակ, Հագվի, Օձուն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 600 կրակոց:

Հունիսի 12-ին, ժամը 15:13-ից մինչև 15:19-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 2 կայանքից Շիրակի մարզի Ախուրյան համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 96 կրակոց:

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ