13:37 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Երևանը երևանցիների աչքերով. ո՞ր կենդանի արձանների հետ է հաճախ զրուցում Նաջարյանը

Ստանալ կարճ հղումը
2230
© Sputnik. Գոհար Սարգսյան, Կարեն Եփրեմյան

Անվանի ռադիոհաղորդավար, դերասան, թարգմանիչ և ասմունքող Սարգիս Նաջարյանը Sputnik Արմենիային ցույց է տվել երևանյան այն երկու վայրերը, որտեղ նա հաճախ է լինում, երբ մտատանջող հարցեր է ունենում կամ փորձում է մտքերն ի մի բերել ու միայնակ մնալ։

Սիրած վայրերից մեկը Սասունցի Դավթի արձանն է, որը տեղադրվել է 1959 թվականին և ընդգրկված է ՀՀ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հեղինակը Երվանդ Քոչարն է։ «Սասունցի Դավիթը» 3,5 տոննա քաշով Երևանի ամենածանր հուշարձանն է։

Սարգիս Նաջարյանը մանկուց սիրել է գալ Սասունցի Դավթի արձանի մոտ ու խոսել հետը։ Հարցեր է տվել, իր համար պատասխաններ գտել, հետո, ոգեշնչված նրա հերոսական կերպարով, վերադարձել տուն։

Նաջարյանի համար անմահների շարքում է նաև Կոմիտասը։ Ուստի անվանի ռադիոհաղորդավարը սիրում է նաև այցելել պանթեոն, նստել իր նախընտրած նստարանին, հեռվից նայել Կոմիտասի արձանին կամ կիսաձայն նրա բանաստեղծություններն արտասանել։

«Այստեղ ես զգում եմ, որ ինչ-որ անտեսանելի մարմիններ կարողանում են ինձ մխիթարել։ Հեռվից մտովի խոսում եմ կենդանի արձանների հետ»,- ասաց Սարգիս Նաջարյանը։

Մայրաքաղաք Երևանի մասին մի շարք այլ տեսանյութեր կարող եք դիտել «Ալինա Օրդյանի հետ. Երևանի ստորգետնյա և վերգետնյա գաղտնիքները» հաղորդաշարում։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ