13:20 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD501.55
  • GBP616.76
  • EUR542.38
  • RUB6.58
Տեսանյութեր

Ժակ Թեքեյանի հաջողության գաղտնիքը. միլանյան շքեղությունից մինչև բոստոնյան բոհեմ

Ստանալ կարճ հղումը
1459 0 0
© Sputnik / Լաուրա Սարգսյան, Կարեն Եփրեմյան

Միլանում, Բոստոնում, Բեյրութում գեղեցկություն սրահներ ունեցող հայտնի լիբանանահայ վարսահարդար, տրեխոլոգ Ժակ Թեքեյանը «Jack Tekeyan» իր գեղեցկության սրահների ցանցի թվով 7–րդ մասնաճյուղն է բացել Հայաստանում։ Նա ուզում է վերջնականապես հիմնվել հայրենիքում։

Հետաքրքիր ոճ և բարձր որակ. սրանք են լիբանանահայ ոճաբան Ժակ Թեքեյանի աշխատանքային սկզբունքները։ Լավ մասնագետ դառնալու համար Ժակը ստիպված է եղել սովորել 6 տարի, իսկ հետո 3 տարի էլ պրակտիկա է անցնել։ Ժակը Հայաստան է եկել մասնագիտական գաղտնիքները հայրենակիցներին փոխանցելու համար։

«Ինչպես նույն սանրվածքը բոլորին չի կարող սազել, այնպես էլ մազերի որակներն են տարբեր և տարբեր խնամք են պահանջում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Թեքեյանը։

Երևանյան սրահ Ժակը բերել է ոչ միայն բարձրակարգ մասնագետների Բեյրութից, այլև համապատասխան սարքավորումներ, ներկեր, քսուքներ։ Մազերի հետ խնդիրներ ունի Հայաստանի բնակչության 80%-ը` դյուրաբեկ, անկենդան, չոր մազեր։ Այս դեպքերում պետք է շատ ջուր խմել և ճիշտ սնվել։

Sputnik Արմենիայի թղթակիցը այցելել է Ժակ Թեքեյանի գեղեցկության սրահ և ծանոթացել նրա աշխատանքի հետաքրքիր մանրամասներին։

Սերբ վարսահարդարը «դաջվածքներ» է անում մազերի վրա. տեսանյութ

Ոչ սովորական վարսահարդար, կամ Պուտինն ու Թրամփը` ձեր «գլխին». տեսանյութ

Նախորդ դարերի հայուհիները մարտահրավեր են նետում ժամանակակից գեղեցկուհիներին. լուսանկարներ

Ըստ թեմայի

Անհատական մերսում, բայց հյուրանոցի ներսում. ինչպես են ինտիմ առաջարկներ արվում սոցցանցերում
Անկառավարելի նախանձ, կամ Gucci–ի ցուցադրությանը մասնակցած հայուհին շատ բան բացահայտեց
Մետրոսեքսուալներ և հիստերիկներ. ո՞ւմ չեն սիրում Հայաստանի գեղեցկության սրահներում
թեգերը:
վարսահարդար, վարսավիր, գեղեցկության սրահ, Երևան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ