13:44 23 հունվարի 2018
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Իսկական երաժշտական տոն՝ Երաժշտության միջազգային օրվա կապակցությամբ

Ստանալ կարճ հղումը
3710
© Sputnik. Կարեն Եփրեմյան

Հունիսի 21-ին, երաժշտության միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի Սիրահարների այգին հայկական ժողովրդկան և ֆրանսիական երաժշտությամբ էր լցված:

«Գողթ», «The Bird» (Թռչունը), «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբերի երաժիշտներից կազմված նոր խումբը հավաքվածներին մատուցեց հայկական ժողովրդական «Թամզարա», «Խիո», «Բալենի» և ֆրանսիական ստեղծագործություններ՝ նորովի ﬔկնաբանմամբ:

Համերգն իրականացվեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ: «Երաժշտության տոն»-ը ողջ Ֆրանսիայում և աշխարհի հարյուրավոր երկրներում նշվում է 1983 թվականի հունիսի 21-ից: Պաշտոնապես սահմանված այս տոնի նախաձեռնողը Ֆրանսիայի այն ժամանակվա մշակույթի նախարար Ժակ Լանգն էր:

 

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ