00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուդանի լեռներում սպասում են հայ բժիշկներին

Բաժանորդագրվել
Ընդհանուր աղմուկ, հուզմունքով և ուրախությամբ միախառնված լացի ձայներ ու ծափեր։ Հեռվից հասկանալի դարձավ, որ Սուդանից ժամանած հայ բժիշկների ու նրանց հարազատների հանդիպումն իրողություն է։ Երեքն էլ, լինելով ռազմական բժիշկներ, գիտեն ու տեսել են, թե ինչ է դաժան տեսարանը։

Նուբա լեռներում դաժանությունը չէր, որ պետք է զարմացներ նրանց։ Հայ բժիշկներն այնտեղ խորապես հասկացել էին, թե ինչ է մարդասիրությունը։

Հայ բժիշկները վերադարձան Նուբա լեռներից - Sputnik Արմենիա
Կավաջա կամ սպիտակ մարդ. այսպես են հայ բժիշկներին դիմել Նուբա լեռներում

Մայոր Հայկ Հովհաննիսյանը վերադարձել է կյանքի բնականոն հունին, բայց չի մոռանում Սուդանում անցկացրած օրերը՝ լի իրարամերժ զգացողություններով: Այսօրվա պես հիշում է՝ Նուբա լեռներում մեկնելու առաջարկը եղավ անսպասելի, իսկ պատասխանը չուշացավ: Օգնել՝ մարդասիրական գաղափարներով ոգեշնչված, դա էր առանց երկմտելու անծանոթ ու վտանգավոր երկիր մեկնելու շարժառիթը: 

Մի սպառնալիք էլ հիվանդությունների փունջն էր, որ տիրում էր Նուբա լեռներում: Հիվանդություններ, որոնց մասին միայն լսել ենք Հայաստանում: Բորոտների, մալարիայով հիվանդների հետ շփումը չվախեցրեց վիրաբույժ Հայկ Հովհաննիսյանին:

Սուդանի լեռնեցիները դժվարությամբ ճանապարհեցին հայ բժիշկներին։ Հայկ Հովհաննիսյանը գաղտնիք ասաց՝ խոստացել են հաջորդ տարի վերադառնալ Նուբա լեռներ, եթե համապատասխան թույլտվություն լինի:

В аэропорту Звартноц встретили армянских врачей, которые в Судане заменяли доктора Тома Катену - Sputnik Արմենիա
Նուբա լեռներից Հայաստան. հայ բժիշկներին այդ միջավայրը «մաքրեց ու նորոգեց»

Ի դեպ, Հայկ Հովհաննիսյանին հերոսին վայել դիմավորեցին նաև գործընկերները: Մեր բարի ու մարդասեր բժիշկն է, միաբերան ասացին:

Նուբա լեռներ մեկնել անմիջապես համաձայնեց նաև թոքաբան Գևորգ Ոսկանյանը: Այնտեղ մեկ ամիս աշխատեց ու միայն այդ ժամանակ իրապես հասկացավ Թոմ Քաթինայի սրբակենցաղ լինելը:

Գնդապետ Ոսկանյանը վստահ է՝ ամենամեծ առաքելությունը մարդասիրությունն է, դա մեր կյանքի նպատակն է, այլ բան է, որ մարդիկ հեռացել են իրենց բուն առաքելությունից: Բժշկի համար մտահոգիչ էր Նուբա լեռներում մարդկանց ծայրահեղ աղքատությունն ու սովը:

Ոսկանյանի համար ամենասրտառուչ տեսարանն այն փոքրիկներն էին, որոնք սովի պատճառով ունեին բարակ ոտքեր ու փքված որովայն:

Том Катина - Sputnik Արմենիա
Թոմ Քաթինա. «Ինձ կրոնս է ոգեշնչում»

Սուդանի Նուբա լեռներում ծնունդներ ընդունել է Արմինե Բարխուդարյանը: Ինչքան երեխա է ծնվել Ձեր օգնությամբ հարցին ավելի վաղ պատասխանել է՝ շատ-շատ:

Նուբա լեռներում ընդունված է բազմակնությունը: Կանայք այնտեղ շատ վաղ են ամուսնանում՝ 14-15 տարեկանում, դրա համար էլ հասցնում են միջինը 12 երեխա ունենալ:

Սուդանի կառավարական ուժերն այս տարիներին արդեն տասնմեկ անգամ ռմբակոծել են «Գթության մայր» հիվանդանոցի տարածքը։ Բժիշկ Թոմ Քաթինան, որին փոխարինելու էին գնացել հայ բժիշկները, հենց այդ հիվանդանոցում է աշխատում: Նա միակ վիրաբույժն է 750 հազար բնակիչ ունեցող մի տարածաշրջանում, որն իր չափերով հավասար է Ավստրիային։

Լրահոս
0