00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չարենցը տեղը զիջեց Փարաջանովին, Անին էլ Դվինից առաջ ընկավ Ռուբեն Ղևոնդյանի նկարներում

Բաժանորդագրվել
Նկարիչ Ռուբեն Ղևոնդյանի ստեղծագործություններում Չարենցը ոչ մի կերպ չհարմարվեց հեթանոսական միջավայրում ու, ի վերջո, իր տեղը զիջեց Փարաջանովին, Անին էլ, թեպետ հեռու էր, բայց առաջ անցավ շատ ավելի մոտ գտնվող Դվինից։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Ռուբեն Ղևոնդյանի ծավալուն գործերից մեկը` Անի քաղաքը, որ տարիներ շարունակ զարդարում էր նրա բնակարանի հյուրասենյակի պատը, այսօր զարդարում է ինչ–որ մեկի մասնավոր հավաքածուն։ Նկարչի ընտանիքի անդամներն ասում են, որ հիմա դատարկ պատը հանգստացնում է իրենց։ Նկարչի ստեղծագործ հոգին, սակայն, չի խաղաղվում։ Ռուբեն Ղևոնդյանը մտքերով դեռ իր Անիի հետ է։

«Մի ամիս առաջ այստեղ կախված էր Անի քաղաքը, որի պատկերը վերականգնել եմ ամենայն մանրամասներով, արվարձաններով հանդերձ։ Իմ ձգտումն էր ցույց տալ, թե ինչ էր իրենից ներկայացնում Անի քաղաքը, նիստուկացը և թե ինչից ենք զրկվել»,– ասում է հեղինակը և հիշում` Անիից շատ ավելի առաջ պետք է լիներ նաև Դվինի ամրակերտը, բայց պատմական այդ մայրաքաղաքը, որ ներկայիս Հայաստանի տարածքում է, շատ ավելի անծանոթ է մնացել մեզ, քան սահմանից այն կողմ գտնվող Անին։

Դեռ 100 տարի առաջ Անին ուսումնասիրվել էր ժամանակի հայ և ռուս ճարտարապետների կողմից, ամենայն մանրամասնությամբ քարտեզագրվել, ինչից և օգտվել է նկարիչն իր Անին կերտելիս։ Մինչդեռ Դվինն անհայտ է մնացել։

«Պեղումներ շատ քիչ են արվել 50–կան թվականներին, այնտեղ այնքան աշխատանք կա, միայն 20 մետր կավահող է դուրս գալիս, որի տակ 5-6–րդ դարերի շինություններ կան մնացած։ Իսկ դրանց վրա էլ հետագայում արաբական, պարսկական տիրապետության ժամանակաշրջանի շինություններ են ավելացել, որոնք վատ են պահպանվել ու վատ են պեղվել։ Շատ քիչ նյութ կա»,– ասում է Ղևոնդյանը։

Ռուբեն Ղևոնդյանի համեմատաբար նոր գործերից են նաև երևանյան «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի նախասրահների ու հանդիպումների սրահի որմնանկարները։ Հյուրանոցի իտալացի սեփականատերերը նախապես ծրագրել էին այդ աշխատանքը, պատվիրել իրենց հայրենակիցներին, բայց, ծանոթանալով հայ վարպետի աշխատանքներին, որոշեցին այն վստահել հենց նրան։

Ռեժիսոր Արմեն Ռոնովը կրակով նկարելու արտասովոր տեխնիկա է կիրառում - Sputnik Արմենիա
Հայ նկարիչը «կրակի հետ է խաղում»

Որմնանկարի կենտրոնում` առաստաղին հունական դիցաբանության արվեստների հովանավոր Ապոլոնն է` շրջապատված մուսաներով, ներքևում`պատերին`Հայկական հեթանոսական դիցարանի գերագույն աստված Արամազդն է։

Դիցական կերպարների շարքում անսպասելիորեն առանձնանում է 20-րդ դարի հայազգի արվեստագետ Սերգեյ Փարաջանովի կերպարը։

Ի դեպ, հետաքրքրական է, որ նրա փոխարեն պատվիրատուները ցանկանում էին տեսնել Եղիշե Չարենցին։ Բանն այն է, որ Չարենցը մի որոշ ժամանակ բնակվել է Աբովյան փողոցում գտնվող այս հյուրանոցում իրեն հատկացված մի փոքրիկ անկյունում։ Բայց, հակառակ պատմական փաստի ու պատվիրատուների ցանկությանը, որմնանկարիչը գտավ, որ սա Չարենցի տեղը չէ։

«Ես նկարեցի, բայց նա այդ ամբողջ ոճից դուրս էր մնում, մեկ-երկու տարբերակ փորձեցի, բայց հետո հրաժարվեցի ու միայն Փարաջանովին նկարեցի։ Չարենցն իր կերպարով մի քիչ ուրիշ էր ստացվում։ Իսկ Փարաջանովին ես մոտեցրել եմ իմ կերպարին»,–  պատմում է նկարիչը։

Վարպետի մեծածավալ գործերից են նաև 80- ական թվականներին արված Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի 3 սրահների որմնանկարները։ Դրանք արդեն 3 տասնամյակ գրեթե անփոփոխ են ու, ինչպես հեղինակն է համոզված, դրոշմվել են գրադարան այցելած սերունդների մտապատկերում` տեսողական հիշողությամբ նրանց ընդմիշտ կապելով գրի ու գիտության աշխարհին։

Քանդակագործ Գեղամ Սահակյանը 30 տարի առաջ մասնակցել է գրադարանի որմնանկարների ստեղծման աշխատանքներին և մինչ օրս գրադարան մտնելիս բարի ժպիտով է հիշում այդ օրերը։

«Հիմնականում այս որմնանկարները Ղևոնդյանն ինքն է արել, որովհետև ոչ ոք չէր կարող նրան օգնել։ Տեխնիկայի հարց էր, սա այն գործը չէ, որ ասեր` այստեղ այս գույնը քսիր, այն գույնը քսիր։ Մենք, հիմնականում, իրեն օգնեցինք տեխնիկական գործերով»,– ասում է Գեղամ Սահակյանը։

Томас Шульц, обнаруживший картины Артура Пинаджяна - Sputnik Արմենիա
Փինաջյան. հայկական փոթորիկ ամերիկյան արվեստում կամ դարի բացահայտումը

Ղևոնդյանի նկարազարդած առաջին սրահը երաժշտական սրահն էր։ Փայտով կատարված ծավալային պատկերներն այն ժամանակ` 30 տարի առաջ, նույնիսկ կտրելը մեծ դժվարություն էր ներկայացնում։ Բայց Ղևոնդյանը գտել էր լուծումը։

«Դազգահն էր շատ հետաքրքիր, պատանի տեխնիկների կայան կար, այնտեղ էր պատվիրել, կարի մեքենաների սկզբունքով էր աշխատում։ Մեծ ֆաներաները ձեռքով կտրել հնարավոր չէր, սղոցներն անընդհատ ջարդվում էին»,– հիշում է քանդակագործը։

Հաջորդ սրահը հեքիաթներինն էր, որի պատերին տեղ գտան հայկական ու համաշխարհային հեքիաթների երեխաների սիրելի հերոսները։

Գրադարանի վերջին սրահը, որտեղ աշխատել է Ռուբեն Ղևոնդյանը, ընթերցասրահն էր։ Այստեղ մինչ օրս պատերից մանուկ այցելուներին են նայում հայ գիր ու գրականության հիմնադիրները։

Այստեղ ուշադիր դիտողը որմնանկարներում կճանաչի նաև հեղինակին, նրա կնոջ, դստեր` Այծեմնիկի, դիմանկարները։ Կերպարների շարքում տեղ են գտել նաև գրադարանի՝ այն ժամանակ դեռևս երիտասարդ աշխատակցուհիներն ու այցելու ընթերցասեր երեխաները։

«Հիմնականում սկսվում է 7 արևներից, շարունակվում ամբողջ միջնադարով։ Հեթանոսությունից սկսվում՝ միջնադարով վերջանում է։ Այ, այստեղ ինքն է, ներքևում` Այծեմնիկը, երեխաներն էլ այստեղի երեխաներն են, կանայք էլ` աշխատող կանայք։ Իսկ այ, այս երիտասարդ կինը նկարչի կինն է` Ադան` շուշաները ձեռքին»,– նկարչի ստեղծագործական գաղտնիքներն է բացում նրա երիտասարդ գործընկերը։

Ինչ վերաբերում է շուշաններին, ժամանակի ու նռան խորհրդանշական պատկերներին, դրանք այս կամ այն կերպ առկա են Ռուբեն Ղևոնդյանի գրեթե բոլոր գործերում։ Դրանք ոչ միայն ստեղծագործական ձեռագրի ու ոճային արտահայտություն են, այլև ապրած կյանքի խորհուրդ ու վերհուշ։

«Տիկինս ինձ նվիրեց, կախեց վզիցս վիրահատությունից առաջ։ Այդ օրվանից չեմ հանում և դրանից արդեն անցել է շուրջ  20 տարի»,– ասում է նկարիչը։

Ռուբեն Ղևոնդյանը կնոջ` նկարչուհի Ադա Գաբրիելյանի հետ 50 տարի միասին են։ Համատեղ ստեղծածի ու միմյանցից սովորածի մասին չեն խոսում` դրանք չափազանց քիչ համարելով։ Իսկ սիրված ստեղծագործության մասին հարցին վարպետը կարճ է պատասխանում` այն, որ դեռ չեմ արել։

Լրահոս
0