15:59 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Սա Հայաստանն է. Սաթենա՝ հայկական քաղաք, որը ծանոթ է միայն գիտնականներին

Ստանալ կարճ հղումը
43 0 0
© Sputnik. Կարեն Բալայան, Հովհաննես Հակոբյան

«Սա Հայաստանն է» Հաղորդաշարի այս թողարկման մեջ հեղինակներ Կարեն Բալայանն ու Հովհաննես Հակոբյանը կպատմեն Սաթենա հնագույն քաղաքի փլատակների մասին։ Այդ մասին տեղեկություն չկա ոչ մի ինտերնետ–աղբյուրում։

Այդ քաղաքի անվանունը չի հիշատակվում ոչ զանգվածային գրականության մեջ, ոչ էլ պարբերականներում։ Բնակավայրի մասին հայտնի է միայն գիտնականների շրջանում։ Սաթենա. այդպես են հնագետները կոչել պեղումների արդյունքում հայտնաբերած քաղաքը։

Սևանում պահպանված միակ փարոսը գտնվում է ափամերձ գյուղերից մեկի գերեզմանատանը
© Sputnik. Կարեն Բալայան, Հովհաննես Հակոբյան

Քաղաքը հինգ հազար տարեկան է։ Այն տեղակայված Սևանա լճի հարավային բարձրադիր շրջանում, զբաղեցնում է ավելի քան 50 հա տարածք, դա 100 ֆուտբոլային դաշտ է։ Ամբողջ տարածքը շրջապատված էր պատով։

Այստեղ եղել են փոքր փողոցներ ու լայն պողոտաներ։ Տներն իրար մոտ են եղել։ Պեղումների ժամանակ երկու գերեզմանատուն է հայտնաբերվել։ Քաղաքի կավե տարաների բեկորները III հազարամյակի են։

Հնագետները Սաթենայում հայտանաբերել են սեպագիր արձանագրություններ հին պարսկերենով, իսլամերենով ու բաբելոնյան լեզուներով։ Այդ գրառումենրը վկայում են այն մասին, որ քաղաքը հիմնվել է Ուրարտուի ժամանակաշրջանում։ «Ուրարտու» բառը հին լեզուներից թարգմանաբար նշանակում է «Արարատ»։

Սաթենան գոյություն է ունեցել մինչև միջնադար։ Բնակիչները քաղաքը լքել են անհայտ պատճառով։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ