12:47 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Կարինե Դանիելյան. «Մարդը խախտել է բնության հավասարակշռությունը»

Ստանալ կարճ հղումը
49 0 0
© Sputnik. Դիանա Հարությունյան, Արամ Ներսեսյան

Երկիր մոլորակը փորձում է կլիմայական փոփոխություններով խելքի բերել իրեն ոչնչացնող մարդուն։

Օդերևութաբաններն էլի նորմայից բարձր ջերմաստիճան են կանխատեսում, միայն թե՝ շոգ օրը վաղուց չի ավարտվում  զով երեկոյով: Գոնե մայրաքաղաքում այնպիսի քամի է բարձրանում, որ երեկոները տնից դուրս գալ հնարավոր չէ: Անգամ կոտրվում են ծառի ճյուղեր, թիթեղներ են ընկնում տարիքներից: Բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքով՝ Երկիր մոլորակը գլոբալ կլիմայական փոփոխություններով փորձում է դուրս մղել մարդուն:

Մարդը խախտել է բնության հավասարակշռությունը, և դա անպատասխան չէր կարող մնալ: Այն, ինչ նկատելի է Հայաստանում, դեռ չարյաց փոքրագույնն է: Էկոլոգիական խնդիրը կարգավորելու տարբերակներ, իհարկե, կան, բայց ժամանակ արդեն չկա, կարծում է բնապահպանը:

«Օրինակ, Հայաստանում բնապահպանության նախարարության ստատուսը գոնե պետք է բարձրացվի: Նախարարությունը Սևանից լրացուցիչ ջրառին դեմ էր, բայց կառավարությունն ընդունեց այդ որոշումը: Իսկ օլիգարխներն էլ թող լավ մտածեն անտառները կտրելուց ու տներ կառուցելուց առաջ. այդ տները սողանքավտանգ տարածքներում են կառուցվել»,- ասաց Դանիելյանը:

Ըստ նրա՝ պետությունները, այդ թվում՝ Հայաստանը, պետք է շտապեն:

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ