16:04 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Տեսանյութեր

Զորաց Քարերի գաղտնիքը բացահայտվում է

Ստանալ կարճ հղումը
455 0 0
© Sputnik / Sputnik Արմենիա

Զորաց Քարերի շուրջ հյուսված լեգենդը գուցե շուտով փշրվի: Կենտրոնական դամբարանի պեղումներն, առայժմ, գիտնականներին թույլ չեն տալիս ասել, թե գործ ունենք հնագույն աստղադիտարանի հետ:

Հայտնաբերված գտածոները՝ բրոնզե ապարանջաններ, երկաթե նիզակներ, խեցեղեն ու անգամ կմախքներ, մի բան են վկայում՝ այստեղ թաղումներ են եղել, ընդ ուրում՝ չորս տարբեր ժամանկաշրջաններում:Ամենավաղ գտածոները մ.թ.ա.5-4 դարերի են կամ մ.թ.ա.18-րդ դարի, հետո նաեվ՝ 14-13-րդ դարերի են, մեզ հետ զրույցում տեղեկացրեց արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը: Առաջինում 30-ից ավելի դամբարաններ կան, որոնք թալանված են:

Ըստ նրա՝ հիմա անգամ անգլիացիներն են կասկածի տակ դրել հայտնի Սթոնհենջի՝ աստղադիտարան լինելու վարկածը: Ավելին,կան ապացույցներ, որ դա կրոնական ծիսական արարողությունների վայր է եղել, անգամ մարդկային զոհաբերություններ են կատարվել: Հետեվաբար, այս պահին չարժե անգամ քննարկել Զորաց Քարերի ու Սթոնհենջի միջև հնարավոր կապը, հատկապես, որ թե՛ Մեծ Բրիտանիայում, թե՛ Հայաստանում այսօրինակ հնագիտական հուշարձններ էլի կան: 

«Զորաց քարերը հնագիտական հուշարձան են, այն օգտագործվել է մեկ հազարամյակ»,- ընդգծում է արշավախմբի ղեկավարը:

Այն ունի դամբարանադաշտ եվ բնակավայր: Բնակավայրն, առհասարակ, ուսումնասիրված չէ: Ինչ կտա դրա ուսումնասիրությունը, առայժմ դժվար է ասել:

Նրա կարծիքով՝ հիմա ամեն ինչ էքսկուրսավարների ու այցելուների երևակայությանն է թողնված: Ոմանք այս տարածքը բաղնիքի, որոշներն՝ անգամ անասնագոմի են նմանեցնում:

Զորաց Քարերն արդեն վաղուց դարձել են հարավային ուղղությամբ զբոսաշրջություն իրականացնող ընկերությունների սիրելի վայրը:

Պատմամաշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը շեշտում է՝ խնդիր կա հիմա, օգտագործելով այս հանգամանքը, ֆինանսական հոսքերն ուղղել կառույցի բյուջե: Ապագայում Զորաց Քարեր այցելությունը տոմսով կլինի: Մինչև զբոսաշրջային նոր սեզոնը, նախատեսվում է տարածքն անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովել:

Զորաց Քարերի, Օձաբերդի և Մեծամորի պեղումների մասին զրույցն առավել մանրամասն կարող եք դիտել տեսանյութում։ Զրույցը վարել է Դիանա Հարությունյանը։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ