13:22 20 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Apple–ը վրիպեց. iPhone X–ը չճանաչեց տիրոջը

Ստանալ կարճ հղումը
6510
Associated Press

Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է իր նոր 3 մոդելները` 2 հեռախոս և մեկ խելացի ժամացույց։ Բայց շնորհանդեսն առանց «կիքսի» չի ընթացել։ Հեռախոսը, որը պետք է դեմքով ճանաչեր տիրոջը, վրիպեց ու «տեղը չբերեց» ընկերության փոխնախագահ Կրեյգ Ֆեդերինին։

Սեպտեմբերի 12-ին ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց ամիսներ շարունակ բազմաթիվ քննարկումների ու ենթադրությունների առիթ դարձած սմարթֆոնը՝ նոր iPhone X-ը:

Նախևառաջ նշվում է, որ նոր iPhone-ը կարդացվում է ոչ թե «Այֆոն Իքս», այլ «Այֆոն Տասը». X-ն այս պարագայում հռոմեական 10 թիվն է ու խորհրդանշում է iPhone-ի 10-ամյակը:

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ