00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Armenia–ն իրականացնում է երեխաների երազանքը. բացառիկ հնարավորություն դպրոցականների համար

Բաժանորդագրվել
Armenia ավիաընկերությունը «բաց դաս» էր կազմակերպել Երևանի տարբեր դպրոցների 12-15 տարեկան երեխաների համար։ Sputnik Արմենիայի թղթակիցը նույնպես ներկա է գտնվել։

Երևանի տարբեր դպրոցներից մոտ 30 երեխա իրենց ծնողների հետ «Զվարթնոց» օդանավակայան էին եկել Armenia ավիաընկերության հայտարարված ժամից շուտ։ Յուրաքանչյուրը ցանկանում էր առաջինը հասնել Boeing 737-500 օդանավի սրահ։

«Առաջին անգամ եմ ինքնաթիռ նստում, դա իմ երազանքներից մեկն է եղել և այսօր ես այստեղ եմ», – Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց 13-ամյա Ելենա Կիրակոսյանը։

Նրա խոսքով` այսուհետ նա լավ կտիրապետի անվտանգության կանոններին և ավելի լավ պատկերացում կունենա օդանավի սրահի կառուցվածքի մասին։ Թեպետ համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան, բայց անհնար է պատկերացնել ինքնաթիռի կառուցվածքը, իմանալ` ինչպես է այն աշխատում, եթե անձամբ չես եղել այնտեղ։

Կարո Պալազյանին «Բաց դասը» կօգնի կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Նա օդանավի կապիտանին իրեն հետաքրքրող հարցերն ուղղեց և այժմ կմտածի` արդյոք արժե ընտրել նման բարդ մասնագիտություն, թե՞ ոչ։

Ավիաընկերության ներկայացուցիչների մոտ իրական տոն կազմակերպելու գաղափարն առաջացել է մի քանի ամիս առաջ։ Նրանց դպրոցական առօրյան ավելի ուրախ դարձնելու համար ավիաընկերության աշխատակիցները որոշեցին միջոցառումն անցկացնել սեպտեմբերի սկզբին։ Նրանց այդ հարցում աջակցեց ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը։

«Ճիշտն ասած, երբ կազմակերպում էինք այս միջոցառումը, չէինք ակնկալում, որ արձագանքը այդքան մեծ կլինի։ Հավատացեք, որ մենք ի սկզբանե ընդամենը 30 հայտի համար էինք մրցույթ հայտարարել, բայց մեկ օրում ստացանք հազարից ավելի հայտեր։ Նման դասեր կկազմակերպենք կանոնավոր», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

Նա համոզված է, որ այդ դասերը նոր սերնդին կօգնեն ավելի մոտ լինել քաղավիացիային, հասկանալ` ինչպես է այն աշխատում ներսից, և գուցե ապագայում այդ մեծ ու բարդ համակարգի մի մասնիկ դառնալ։

Միջոցառման շրջանակներում դպրոցականների համար խաղային ոճի վարպետության դաս անցկացվեց. ով ավելի արագ պատրաստ կլինի թռիչքին, կգտնի տոմսում նշված իր տեղը։ Երեխաները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ օդաչուներից և բորտուղեկցորդուհիներից, և որ ամենակարևորն է` նստել ինքնաթիռի ղեկին։

Լրահոս
0