00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

300 հայ. ինչպես են հանդգնությունն ու ոգին հաղթում

Բաժանորդագրվել
Հայոց պատմության մեջ հազվադեպ չեն դեպքերը, երբ հայերը թվով գերակշռող հակառակորդին հաղթել են ոգու ուժով ու մտքի ճարպկությամբ։ «Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Կարեն Բալայանն ու Հովհաննես Հակոբյանը հերթական թողարկման մեջ պատմում են հին հայ մարտիկների սխրանքների մասին։

481 թվականին Ակոռի գյուղի մոտակայքում 300 մարտիկից կազմված ջոկատը Վահան Մամիկոնյանի (սպարապետ Վարդան Մամիկոնյանի զարմիկը) հրամանատարությամբ մարտի են նետվել 7000–անոց պարսից զորքի դեմ։ Ճակատամարտը վաղ առավոտյան է սկսվել։ Պարսիկները, հայերի քանակը տեսնելով, մտածեցին, որ նրանք գժվել են ու կամավոր մահվան են գնում։ Հայերը, սակայն, խորամանկ մտահաղացում իրականացրեցին ու հենց առաջին հարձակման ընթացքում վերացրեցին պարսիկների առաջնորդին։ Մնալով առանց հրամանատարի` պարսիկները խուճապահար նահանջեցին։

Ռազմական պատմաբանների ու մասնագետների համար այդ ճակատամարտն ավելի հատկանշական ու ուսուցողական էր, քան 300 սպարտացիների պատմությունը` թագավոր Լեոնիդի գլխավորությամբ, սակայն այն մոռացության է մատնվել։ Ինչո՞ւ։ Ակոռի գյուղի մոտ ջախջախումից հետո պարսիկների հետ հաշտության պայմանագիր էր կնքվել, ու ժամանակակից պատմաբանները որոշել էին ուշադրությունը չսևեռել հայերի այդ փայլուն հաղթանակի վրա հզոր հարևանին չբարկացնելու համար։

Հայաստանի բազմադարյա պատմության մեջ նման հաղթանակները շատ են եղել։ Արաբների արշավանքների ժամանակ Աշոտ Երկաթը հաղթել է Բեշիրի արաբական զորքին։ 5000–անոց արաբական զորքը դիրքավորվել էր Սևանի արևմտյան ափին` կղզու դիմաց։ Լուսաբացին Աշոտ Երկաթի զորքը 11 նավակով հեռացավ կղզուց ուղիղ դեպի արևի շողերը, որոնք կուրացնում էին թշնամուն։ Հայ արքայի ջոկատը չէր կարող երկու հարյուր մարդուց ավելի լինել։ Լուսաբացին արևը կուրացնում էր, իսկ ջրի մակերեսը արտացոլում էր փայլն ու ուժեղացնում այն։

Արաբները կարծեցին, թե հայերը հանձնվում են, սակայն նրանց կայծակնային արագությամբ հարձակման ենթարկեցին։ Բեշիրի բանակը ցրվեց ու չկարողացավ վերամիավորվել` լքելով միջնադարյան Հայաստանի սահմանները։

Համաշխարհային առաջին պատերազմում Գալիպոլիում հաջողությունից հետո, թուրքական բանակն ուղարկեցին հայկական ռազմաճակատ` այն ջախջախվեց Սարդարապատում։ Թուրքերը մինչև այժմ չեն կարողանում համակերպվել, որ կանոնավոր բանակը պարտվել է աշխարհազորին։

Շատ հավանական է, որ հենց այդ պատմական իրադարձությունից հետո Գալիպոլիի գործողությունների մշակողներից մեկը` Ուինսթոն Չերչիլը, սկսեց հայկական կոնյակ խմել հայկական ոգու ուժը հասկանալու համար։

Լրահոս
0