06:12 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

Համով Հայաստան. ուտեստ, որի շուրջ հայկական մեծ ընտանիք է հավաքվում

Ստանալ կարճ հղումը
245 0 0
© Sputnik. Laura Sarkisyan, Karen Epremyan

«Համով Հայաստան» նախագծի շրջանակներում Sputnik Արմենիայի թղթակիցները այսօր կներկայացնեն «Քյալագյոշ» հայկական ավանդական ուտեստի պատրաստման բացառիկ բաղադրատոմսը:

«Այս ուտեստը պատրաստում էին Վանի հայերը, այսօր այն տարածված է Սյունիքում: Տարբեր մարզերում տարբեր ձև են այն պատրաստում` պահածոյացված մսով կամ առանց մսի», — Sputnik Արմենիային ասաց «Արարատ Հոլ» ռեստորանի խոհարար Աննան:

Ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ է չորաթան, ոսպ, լավաշ, սոխ և արևածաղկի ձեթ:

Չորաթանը կարելի է պատրաստել տան պայմաններում: Դրա համար անհրաժեշտ է ձվի դեղնուց, մածուն, չորացրած ծիտրոն, ալյուր և սխտորից ու ընկույզից պատրաստված սոուս:

Այս ուտեստը վայելելու համար սովորաբար հավաքվում են բոլոր հարազատները: Այն ընդունված է ուտել ձմռանը:

Մանրամասները դիտեք «Համով Հայաստան» նախագծի հերթական թողարկման շրջանակներում:

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ