04:26 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Տեսանյութեր

«Սա Հայաստանն է». Սևանի հատակին միջնադարյան նավակ է հայտնաբերվել

Ստանալ կարճ հղումը
Սա Հայաստանն է (15)
37010
© Sputnik. Կարեն Բալայան, Հովհաննես Հակոբյան

«Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Հովհաննես Հակոբյանն ու Կարեն Բալայանը իջել են Սևանա լճի հատակ խորքերը։

Նրանք պրոֆեսիոնալ սուզորդների հետ հաղթահարել են 20 մետրանոց խորությունն այն հատվածում, որտեղ 2013 թվականին սուզորդ Վահե Մելքոնյանը 12մ խորության վրա հայտնաբերել էր մի փայտյա նավակ։

Նավակի կառուցվածքի մեջ դարբնագործ գամեր էին օգտագործվել, ինչը վկայում է նավակի հնությունը։ Հետագա ուսումնասիրությունները թույլ կտան ավելի ստույգ որոշել նավակի տարիքը։

Կայմի առկայությունից դատելով` սա եղել է առագաստանավ։ Նավի երկարությունը 8-10 մետր է։ Նավակի տեսքը ճշգրիտ համապատասխանում է միջնադարյան պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցու նկարագրած փոխադրամիջոցներին։

Այստեղ իր նավակի հետ հանգրվանել է նաև նավակի տերը` ամենայն հավանականությամբ չհասցնելով փրկվել։

Որոշվել է այն թողնել ջրի հատակին` նավակի և հարակից տարածքի հետագա լիարժեք ուսումնասիրության համար։ Հայտնաբերողի պատվին այն անվանվել է «Վահեի նավակ»։

թեմա:
Սա Հայաստանն է (15)

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ