18:42 24 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Տեսանյութեր

Առաջընթաց քաղավիացիայի ոլորտում, կամ ինչի՞ շնորհիվ է մեծացել ուղևորահոսքը

Ստանալ կարճ հղումը
93110
© Sputnik /

Հայաստանի քաղավիացիայի վարչության ներկայացուցիչները «Կաղապարից դուրս» հաղորդաշարի շրջանակում խոսում են ոլորտի առաջընթացի մասին։

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 1 922 183 մարդ, որը 24 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Սեպտեմբերին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 255 010 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15.5 տոկոսով: 2017 թվականի սեպտեմբերին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 245 364 մարդ՝ 11.2 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա ցուցանիշը:

2017 թվականի հունվար-սեպտեմբերին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 20.3 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 17 183 տոննա ապրանք, որը 49.7 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2017 թվականի սեպտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9646 մարդ: «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 65 889 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 7 065 մարդ: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատ, 21 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Հաղորդման հյուրերն են Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը և Կառավարության առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը։

«Կաղապարից դուրս» հաղորդումը կարող եք ունկնդրել նաև Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106.0):

Հաղորդման հեղինակ` Ամալյա Պապյան։

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ