00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ վաճառականների գանձերի կղզին. ինչպես են փնտրում Կարիբյան ծովում անհետացած նավը

Բաժանորդագրվել
«Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Կարեն Բալայանը և Հովհաննես Հակոբյանը հաղորդաշարի հերթական փուլում շարունակում են պատմել XVII-րդ դարավերջին ծովահենների հափշտակած «Քեդախյան վաճառական» առևտրային նավը որոնող վաճառականների ճակատագրի մասին։

Միջնադարյան գծագրերի հիման վրա ձեռքով պատրաստած «Կիլիկիա» նավով հայ ծովագնացները 2007 թ. ձմռանը հասան Հաիթիի ափին: Այստեղ՝ Կարիբյան ծովում, Կատալինա կղզում տեղի բնակիչները հայտնաբերել էին «Քեդեխյան վաճառական»
անունով նավի բեկորները: Նավը պատկանում էր Նոր Ջուղայի հայ վաճառականներ Հովհաննեսին և Հակոբին: Այդ նավով նրանք Հնդկական օվկիանոսով Կալկաթա-Սուրաթ երթուղով ապրանք էին տեղափոխում:

Հերթական արշավի ժամանակ նավի վրա հարձակում էր գործել կապիտան Քիդը, որն այդ ջրերում աշխատում էր ի շահ բրիտանական թագավորության: Հայ վաճառականները թագավորական պահպանագիր ունեին, սակայն նրանց չփրկեց այն: Կապիտան Քիդը և նրա թիմը չկարողացան դիմադրել գայթակղությանը և վերցրին բեռով նավը: Ավելին, նրանք խորտակեցին իրենց հին նավը և հեռացան Հնդկական օվկիանոսից Կարիբյան ծով «Քեդեխյան վաճառականով»:

Նավի տերերն ու նավաստիներն ափ իջեցվեցին և առաջին իսկ հնարավորության պարագայում Լոնդոն բողոք ուղարկեցին: Կապիտան Քիդին ծովահեն հայտարարեցին: Հասկանալով, որ նրան մահացու վտանգ է սպառնում, նա թաքցնում է գտածը անմարդաբնակ կղզիներից մեկում: Քիդի ձերբակալությունից և մահապատժից հետո նրա թիմը վաճառեց ամբողջ ունեցվածքը Հաիթիի նավահանգիստներից մեկում և այրեց նավը, որի բեկորները քամին շպրտեց դեպի Կատալինա կղզի, որտեղ այն վերջնականապես խորտակվեց:

Հայ ծովագնացներն այդ տեղը գտան և իջան ջրի հատակը: Այնտեղ պահպանվել էին միայն կարալներով պատված նավի թնդանոթները: Քիդի դատի ժամանակ Լոնդոնում պարզվեց, որ նավը և բեռը պատկանում էին Բրիտանիայի միապետի հետ դաշնակից հայերին: Դարեր շարունակ գանձեր որոնողները փորձում են գտնել Քիդի թաքցրածը, բայց առայժմ՝ ապարդյուն: Նույնիսկ անհայտ մի կղզու քարտեզ է պահպանվել: Հայ ծովագնացները հույս ունեն, որ եթե գանձերը գտնեն, ապա Լոնդոնյան դատարանի որոշման հիման վրա Հայաստանը, որպես իր հայրենակիցների շահերի իրավահաջորդ, կարող է դառնալ նրա սեփականության տերը:

Լրահոս
0