11:06 14 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.63
  • GBP615.30
  • EUR549.47
  • RUB7.10
Տեսանյութեր

Գենուացիների կռիվը վենետիկցիների հետ Այասի հայկական նավահանգստի խարսխակայանի վրա

Ստանալ կարճ հղումը
Սա Հայաստանն է (40)
18950
© Sputnik . Hovhannes Hakobyan, Karen Balayan

Ուշ միջնադարում կիլիկյան հայերի թագավորության նավահանգիստները ծովային պետությունների քարտեզների վրա կանաչ շրջանակով էին նշվում՝ որպես բարեհաջող հանգրվան առևտրային և ռազմական նավերի համար: Հայ կառավարիչները կոմպլեմենտար քաղաքականություն էին վարում, սակայն մրցող պետությունների շահերը Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափերի մոտ հաճախ խաչվում էին:

Խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում ասպետները գիտեին, որ կարող են Կիլիկյան ափերին ջերմ ընդունելության արժանանալ` հետագայում դեպի Արևելք իրենց ճանապարհը շարունակելու համար: Նման դաշնակցային հարաբերություններ հայերը կարողացել էին կառուցել նաև Եգիպտոսի սուլթանների հետ: Այս մասին է վկայում 1285 թվականով թվագրված գրությունը:

Կիլիկիայի օրենքների համաձայն՝ իրենց ջրերում խորտակված նավերն ու բեռները վերադարձվում էին այն պետություններին, որոնց դրոշի ներքո նրանք ծով էին դուրս եկել: Հայկական միջերկրածովային ափերի մերձծովյան քաղաքներում առևտրային կայաններ կային:

«Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Կարեն Բալայանն ու Հովհաննես Հակոբյանը նախագծի հերթական շարքում պատմում են, թե ինչպես Այասի հայկական նավահանգստի խարսխակայանի վրա ծովային բախում տեղի ունեցավ Գենուայի և Վենետիկի նավերի միջև: Հայկական Այասի մրցակցությունը Եգիպտոսի Ալեքսանդրիայի հետ ողբերգական հանգուցալուծում ունեցավ: 1375 թվականին քաղաքը գրավեցին մամլյուկները և դրանից հետո այն մետաքսի ճանապարհի ծովային երթուղիների խաչմերուկում կորցրեց իր նշանակությունը:

 

թեմա:
Սա Հայաստանն է (40)

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ