Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում թեթև շարժիչով ինքնաթիռը բնակելի տան վրա է ընկել, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել։ Fox 5 հեռուստաընկերության տվյալների համաձայն` ինքնաթիռում չորս մարդ է եղել, որոնցից երկուսը ողջ են մնացել ու տեղափոխվել հիվանդանոց։
Ինքնաթիռի ընկնելու պահին տանը մարդ չի եղել։ Պատահարի զոհ է դարձել տանտերերի շունը։